Շիրակի մարզպետն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

16/05/2019 schedule22:40

Ի տարբերություն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի, Տիգրան Պետրոսյանը չխախտեց քաղաքական ավանդույթն ու պաշտոնավարման 100 օրը լրանալուն պես հանդիպեց լրագրողների հետ, խոսեց կատարված աշխատանքի եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին: Ասաց՝ կարեւոր հիմնախնդիրների առաջին հորիզոնականում անօթեւանությունն ու աղքատությունն է: Գյումրիում անօթեւանությունը փոխկապակցվել է աղքատության հետ: Պետությունն այսօր կամք ունի հարցին մոտենալու, և որպես այդ կամքի դրսևորման առաջին պայման քայլերի հստակեցումն էր, որ հասկանայինք, թե ինչ ծավալների մասին է խոսքը:

Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ներկա պահին Շիրակի, Լուռու եւ Արագածոտնի մարզերում իրականացնում է մանրակրկիտ քարտեզագրում՝ անօթեւանության, ժամանակավոր կացարաններում բնակության հետ կապված: Հստակեցվում է անօթեւանների գործերը՝ սկսած իրենց անձնագրային, կադաստրային տվյալներից: Ամբողջական փաթեթ է հավաքվում:

Ներկա պահին Շիրակի մարզի 19 համայնքում ունենք 3517 ժամանակավոր կացարաններ, որոնցից 2858-ը գտնվում են Գյումրիում են, 5-ը՝ Արթիկում, եւ մարզի թվով 17 բանկավայրերում ունենք 654 ժամանակավոր կացարաններ: Մարզում առկա է խնդիր Աշոցքի Կոճոռ թաղամասում: Սա 88-ի աղետից հետո փայտից կառուցված ամբողջական թաղամաս է, որն այսօր քայքայվել է: Կոճոռում 164 ընտանիքի հիմնախնդիր կա: Ընդհանուր առմամբ, այս պահին 3226 անօթեւան ընտանիքի մասին է խոսքը, շուրջ 11300 քաղաքացու, ովքեր ամենատարբեր պատճառներով ժամանակավոր կացարաններում են բնակվում:

«Բայց խնդիրն իրականում ավելի խորն է, կան ընտանիքներ, որոնք տնակներում չեն ապրում, բայց վարձով են բնակվում, հարազատների, ծանոթների տանն են ապրում: Նրանց խնդրին կարող ենք անդրադառնալ միայն ժամանակավոր կացարաններում ապրողների հարցը կարգավորելուց հետո: Այս պահի դրությամբ 2 նախագծի մասին կարող եմ ասել: Համահայկական հիմնադրամին կտրվի Գյումրիի հանրակացարանային շենքերից մեկը, որի կառուցմամբ 50 ընտանիքի բնակարանի խնդիր կլուծվի: Նաեւ «ԱՌԴԱ»-ն է 8 սոցիալական բնակարան կառուցում: Սրանց զուգահեռ կան այլ մարդիկ, անհատներ, ովքեր բնակարաններ են նվիրում անօթեւաններին, Վահան Թումասյանն է այդ ուղղությամբ աշխատում: Մենք հույս ունենք, որ ամռան ընթացքում անօթեւանության հետ կապված խնդրի լուծման գինը պարզ կլինի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

2018 թվականին սկսված ծրագրերն ու աշխատանքները շարունակվել են, 2019-ի աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: Աշխատանքային խնդիրներ չկան, բոլորի, այդ թվում եւ մարզի համայքների ղեկավարների հետ մարզպետի հարաբերությունները գործնական են: Սկզբի օրերի լարվածությունը շուտ է անցել: Բայց ասել, թե այդ լարվածությունն իսպառ չեզոքացել է, սխալ կլինի: Առաջիկայում Շիրակի մարզպետարանում աշխատակազմի 30 տոկոսի կրճատում է սպասվում:  

Մարզպետն ուրախությամբ նշեց, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ուղարկվել սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու 49 հայտ: «Մարզի համայքների կողմից ներկայացված հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու մարզում, ևս 1 մլրդ 310 մլն դրամ էլ ծրագրերի իրականացման դեպքում պետությունը կներդնի: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորություն, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված: Մեքենասարքավորումների ձեռքբերումն, օրինակ, շատ կարեւոր է, քանի որ այս կերպ մենք համայնքին տալիս ենք ինքնուրույն եւ մատչելի ձեւով իր խնդիրը կարգավորելու հնարավորություն: Օրինակ, Մարամշենը գրեյդերի եւ բեռնատար մեքենայի հայտ է ներկայացրել: Շատ լավ է: Խոշորացված համայնք է, ինքն իր խնդիրը կլուծի արդեն»:

100 օրում մարզպետը մարզի շատ համայնքներում է հանդիպումներ ունեցել, խոսել գյուղատնտեսների, հողի մշակների, պարզապես գյուղում ապրող, սակայն հողագործությամբ չզբաղվողների հետ: Հանդիպումների արդյունքում հստակ եզրակացություն ունի. գյուղատնտեսությունը Շիրակի մարզում ռիսկային է բոլոր առումներով՝ սերմը հողը գցելուց մինչեւ բերքի իրացում:

«Ես երբեմն մեր գյուղատնտեսությունը նմանեցնում եմ խաղատան խադադրույքին: Դու ներդրում ես անում հիմնականում վարկով, չկան ֆիքսված գներ, եղանակային պայմաններից ապահովագրված չես, վերջում հարցականի տակ է նաեւ բերքի սպառումը: Երբ որ կլուծվի իրացման խնդիրը, գյուղատնտեսության ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն: Ակնկալում ենք, որ գյուղատնտեսության ապահովագրությունը նաեւ Շիրակի մարզ կհասնի: Մարզում 91 հակակարկտային կայան ունենք, որոնցից 2-ը վերջերս են տեղադրվել: Սակայն ռիսկը դեռ պահպանվում է: Հրթիռային համակարգի ենք ուզում անցնել: Քննարկումներ կան: Շիրակի մարզը կարկտաբեր ամպերի անցանելիության ամենամեծ գոտիներն ունի լեռնային հատվածներում հատկապես: Եվ այս տեսանկյունից սա օրհասական խնդիր է»:

Վատի կողքին լավն էլ կա: Ներդրողներն են մեծապես Շիրակով հետաքրքրված: Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանն ու ՌԴ-ն: ԱՄԷ-ն դեռ մտածում է՝ ինչ անել այստեղ, Չինաստանն արդեն կողմնորոշվել, տարածքը Գյումրիում վերցրել, պլաստիկ շշերի արտադրություն է հիմնում: Աշխատանքը փոքր ծավալով են սկսում, քանի դեռ հետախուզական փուլի մեջ են:

Մարզպետը խոսեց նաեւ զբոսաշրջությունից: Այս հարցում էլ մարզը դրական ցուցանիշներ է արձանագրել: Ոգեւորիչ է հատկապես Եվրոպական միության ծրագիրը, որում Տիգրան Պետրոսյանն անմիջական ներգրավվածություն ունի:

«Հավանական է մինչեւ տարեվերջ ՀՀ-ն Եվրոպական միության հետ ստորագրի հուշագիր, որով Շիրակի, Լոռու եւ Տաուշի մարզերը կստանան դրամաշնորհներ երեք բաղադրիչների համար՝ տուրիզմ, նորարարարություն եւ կանաչ գյուղատնտեսություն: Փաթեթի արժեքը 10 մլն եվրո է, մենք հիմա քննարկում ենք, թե գումարները որ սպեցիֆիկ ծրագրերի մեջ կարելի է դնել, որ էֆեկտիվ լինի: 2-3 մեծ ծրագրում ենք նախատեսում ներդրում անել, օգտագործել Աշոցքի տարածաշրջանի ձմեռային տուրիզմի ֆանտաստիկ մեծ պոտենցիալը, երկրորդ, օգտագործել Արագած լեռան հնարավորությունները Արթիկի տարածաշրջանից: Այս երկու գոտիներում էլ առկա են զարգացման իրական հնարավորություններ: Ուղղակի պետք են առաջին թիրախային ներդրումները, որոնք էլ ապահովվելու են այս ծրագրի շրջանակներում: Անիի տարածաշրջանում եւս զբոսաշրջության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանք ենք տանում: Նաեւ մեր ուշադրության կենտրոնում է Գյումրին՝ իր կոլորիտով եւ պատմամշակութային միջուկով: Այս տարի սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Ուստի, պետք է մարզն ու քաղաքը պատրաստված լինեն»:

Խոսվեց նաեւ պարգեւավճարներից: Տիգրան Պետրոսյանն ասաց՝ երեւույթի նկատմամբ վատ վերաբերմունք չունի: «Պարգեւավճարն առաջարկվում է որպես պետական կառավարման համակարգի աշխատավարձի առավելություն, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ թե՛ տեղական, թե՛ պետական կառավարման համակարգում ֆինանսական կոմպոնենտը թվերով կարող է՝ բարձր է, բայց գործառույթների եւ ռիսկերի համեմատությամբ, որոնց առնչվում ես, ուղղակիորեն համապատասխան չեն: Կուզենամ ասել, որ էնպես չի, մարզպետ նշանակվելուց հետո մեր ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է, որովհետեւ ծախսերը՝ զուտ իմ գործառույթների հետ կապված, ավելի շատացել են: Հանրապետությունում հիմա դժգոհություններ կան պարգեւավճարների մասով, բնական է: Մարդիկ ակնկալում են լուրջ փոփոխություններ, որից հետո դեմ չեն լինի նաեւ այդ պարգեւավճարներին: Որպես մարզպետ, երբ իմ աշխատանքում ես կունենամ շատ ավելի խոսելու բարձր ցուցիչներ, դեմ չեմ լինի պարգեւավճար ստանալուն»:

Տպել
1480 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար