Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող. մարզպետ Հայկ Չոբանյան

17/05/2019 schedule15:45

Առաջիկա մի քանի տարիներին Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

«Իմ նպատակը եղել է կառավարման այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի կարողանանք մեր նպատակների իրականացմանը հասնենք: Ամենամեծ ձեռքբերումը, որ այս հարցում ունենք, մարզի ամբողջ մարդկային ռեսուրսի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ, լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, մշակույթ, արդյունաբերություն, թե մեկ այլ ոլորտ»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետը նշեց, որ բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու. «Դրվագային ոչինչ չենք անելու: Առաջիկա մի քանի տարիներին Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում են: Մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին մասը»:

Չոբանյանը նշեց, որ սխալ է այն կարծիքը, թե գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նա կարծում է, որ այսօր պարզապես գյուղատնտեսությունը շատ ցածր արդյունավետություն ունի. «Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող: Այսօր արդեն այս առումով մեծ առաջընթաց ունենք»:

Չոբանյանը նաեւ նշեց, որ անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է: «Որովհետեւ ցանկացած պահի կարող է մեր տարածաշրջանում իրավիճակ փոխվել ու կարող է փոխվել շատ կտրուկ: Դա կարող է ուղղակի հարված լինել մեր հայրենիքի համար»,- ասաց մարզպետը։

Չոբանյանը նշեց, որ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն իրենք դիտարկում են այդ պրիզմայով։ «Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաեւ պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք այդպես անել»,- ընդգծեց մարզպետը:

«Տավուշի անվտանգության ապահովման համար մեր սկզբունքը լավագույնի սկզբունք է. ոչ թե անել՝ անելու համար, այլ լավագույնը ունենալու համար՝ առանց որեւէ սահմանափակման»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետի խոսքով՝ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կգործարկվի նաեւ Տավուշի ռադիոն եւ հեռուստատեսությունը. «Սա ես շատ կարեւորում եմ մեր անվտանգության տեսանկյունից, որովհետեւ իրազեկումն ու իրազեկված լինելն անվտանգության հաջորդ բաղադրիչն է։ Դրա համար մենք բոլոր ծրագրերը վերնագրել ենք նաեւ «Դիմակայուն Տավուշ» ու սա է մեր հաջորդ ուղերձը բոլորին, ովքեր ապրում են այստեղ ու ցանկանում են ապրել, գործել Տավուշում»,- ասաց Չոբանյանը։

Չոբանյանի կարծիքով՝ ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին, իսկ առաջին տեղում վստահությունն է: «Շուրջ 100 ներդրումային ծրագրեր կան Տավուշում այս պահի դրությամբ»,- նշեց Չոբանյանը:

Մարզպետը նաեւ ասաց, որ 2019 թվականի ընթացքում մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 8 միլիարդ դրամ: Շուրջ 91 կմ ճանապարհ կենթարկվի հիմնանորոգման, վերանորոգման եւ միջին նորոգման:

Տպել
2726 դիտում

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)