ՊՆ ձեւաթղթով հատկացված միջոցներ չի նշանակում պետական միջոցներ. ՀՔԾ-ն՝ Քոչարյանի պաշտպանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:

Այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից անհրաժեշտ են համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր  փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք  իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը:

Տպել
2359 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Հիվանդության բարդացման հիմնական պատճառներից է բժշկին չլսելը. իրական դեպքեր՝ վերակենդանացման բաժանմունքից

Չինարի գյուղից ՄԻՊ-ի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին եւ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

«Արարատ-Արմենիա»-«Նոա»՝ եւս մեկ եզրափակիչ. վրե՞ժ, թե՞ ոսկե դուբլ

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանությանը սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը նամակներ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Հուլիսի 12-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել, ինքնամեկուսացված է 967 քաղաքացի

Ադրբեջանը որերորդ անգամ վերահաստատեց իր հակամարդկային կեցվածքը. Արման Աբովյան

Ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը

Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. Ռուստամ Բադասյան

Ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված. ԱԻՆ

Ադրբեջանի՝ 1994-ի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու․ բարձունքը մերն է․ Տիգրան Կարապետյան

Տեսչական մարմինը Սյունիքի մարզում խախտումներ է արձանագրել տաքսու վարորդների մոտ

Մի քանի անօդաչու թռչող սարք ենք խոցել, որոնցից մեկը՝ «կամիկաձե»․ Անդրանիկ Քոչարյան

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին

Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս

Բացառիկ լուսանկար հայկական կողմի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ից. Banak.info

Այս պահին իրավիճակը գնահատում ենք ծանր, բայց կայուն. Ավինյան

Արամ Ա կաթողիկոսն իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնելել հայոց քաջարի բանակին