Հայաստան-Չինաստան կրթական համագործակցության հեռանկարներ․ նախարարները հանդիպել են Պեկինում

Պեկինում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։  

Հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու և նոր ձևաչափի հիմնադիրներից դառնալու համար։ Չընի խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։ 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու և բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։ Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի և կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարևորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված: 

Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։

Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի Կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին  աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման և վերապատրաստումների հարցում։ 

Քննարկվել է նաև Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։

Տպել
1769 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում