Վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: 

Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլ ոլորտների:

Իր հերթին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումային առաջարկների թիվը գնալով ավելանում է, պետք է գնահատել դրանց արդյունավետությունն ու շարժվել առաջ:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Երեւանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը եւ ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը: «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը եւ հանձնարարել ձեւավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել կարգավորումների պարզեցմանը, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հասանելիության խնդրին: Զեկուցվել է, որ նշված խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում:

Այնուհետեւ վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ներդրողների հետ ակտիվ աշխատանքն ու նախագծերի կյանքի կոչման փուլում նրանց անհրաժեշտ օժանդակության ցուցաբերումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու, հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի հաշվառման, ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ եւ ավելի գումարով) եւ միեւնույն ժամանակ ընտանեկանու սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Մասնավորապես,առաջին հարցի հետ կապված նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, գործընթացը գտնվում է ընթացքի մեջ: Առկա թափուր աշխատատեղերի հաշվառման առնչությամբ նշվել է, որ հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է եւ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ եւ ավելի գումարով) եւ միեւնույն ժամանակ ընտանեկան եւ սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ եւս հետեւողական աշխատանքներ են տարվում: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել նման դեպքերը եւ նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք:

Այնուհետեւ զեկուցվել է վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերամասնագիտացման ծառայություններ մատուցելու, բիզնես հմտությունների սովորեցման եւ ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման նպատակ ունեցող ուսումնական կենտրոնների եւ նախագծերի ակտիվացման, միջին մասնագիտական կրթական հաստատությունների «վերակենդանացման», ակտիվացման եւ զարգացման գործում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Զեկուցվել է, որ աշխատանքները հաջողությամբ գտնվում են ընթացքի մեջ, դպրոցներում ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության տարածմանը միտված դասընթացները մեծ հետաքրքրություն են ունեն աշակերտների շրջանում: Արդյունքում, դասընթացների շրջանակում նրանք մշակում են նաեւ բիզնես պլաններ: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է. «Կարծում եմ, որ այս կոմպոնենտի մեջ պետք է ավելացնել եւս մի բաղադրիչ, որպեսզի հանրակրթական ծրագրերում մենք երեխաներին բացատրենք, թե ինչ է հարկը, ինչի համար է այն վճարվում, ինչպես է այն աշխատում ու ինչպես է դա ազդում իրականության վրա: Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ այս ընթացքում մի քանի առիթ ունեցել եմ արձանագրելու, որ երբ մարդն ասում է այսինչ, այնինչ հարցերը լուծեք, սա բարձրացրեք այն բարձրացրեք՝ իր ընկալման կառուցվածքի մեջ դա բացակայում է: Նա չի պատկերացնում, որ այդ հարցերի լուծման շղթայի 10 քայլերից 9-ի պատասխանատուն նույնիսկ եթե ինքը չէ, ապա մեկի պատասխանատուն ինքն է, իր վճարած հարկի արդյունավետ ծախսման արդյունքում պետք է այդ խնդիրները լուծվեն: Կարեւոր է, որ երեխան հասկանա՝ հարկն ինչ է ու ինչու են դա վճարում:

Մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Հարկը պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պատվիրակված լիազորություն, որովհետեւ ամեն քաղաքացի չի կարող գնալ ինքն իր համար մայրուղի կառուցել, ինքն իր համար դպրոց կառուցել: Այսինքն, նա իր լիազորությունը պատվիրակում է, որպեսզի կառավարությունը բոլորից հավաքի այդ գումարը եւ իր համար ճանապարհ կառուցի: Ի վերջո, այդ գիտակցումը պետք է լինի, որ մարդը երբ հարկը վճարում է, ինքն իրեն է վճարում, ուրիշին չի վճարում: Եվ մեր կառավարության գործունեությունն էլ պետք է օգնի, որպեսզի մարդկանց այս ընկալումը գործնականում հաստատվի»: 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաեւ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:

Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից եւս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:

Տպել
2534 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան