Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Shamshyan.com-ի տեղեկություններով`մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Ավդալյանը:

Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով:

Ըստ աղբյուրի՝  անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն:

Տպել
1813 դիտում

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց