Ականատեսների պնդմամբ՝ դատարանի աշխատակիցն է կոտրել դատարանի պատուհանի ապակին

Ոստիկանությունը ներկա է եղել միջադեպի ժամանակ, քաղաքացիները կապ չեն ունեցել։ Այս մասին այսօր Ազատության լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ով է կոտրել Աջափնյակի դատարանի պատուհանը, քանի որ համացանցում դատարանի ջարդված ապակու լուսանկար էր տարածվում այն պնդմամբ, թե կոտրել են քաղաքացիները․

«Մենք իրավիճակին լիովին տիրապետում ենք, ինչ վերաբերում է ջարդված ապակուն՝ ոստիկանությունն արձանագրություն է կազմել, հետո կհայտնի՝ ով է կոտրել ապակին»,-ասաց ոստիկանության աշխատակիցը։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ դատարանի աշխատակիցներից մեկն է մոտեցել պատուհանին, ձեռքին տոպրակներ են եղել եւ ասել է, որ ներս չի մտնի, մի քիչ ներքեւ է իջել, ներսի աշխատողին խնդրել է բացել լուսամուտը, որ տա տոպրակները, բայց նետվել է ներս, իրենք էլ փորձել են պահել լուսամուտը, բայց դատարանի ենթադրյալ աշխատակիցը ներսից փակել է դուռը։

Ըստ ոստիկանության եւ ականատեսների՝ պատուհանը ներսից է կոտրված։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը եւս Աջափնյակի դատարանի մոտ էր, հայտնեց, որ ներկաների պատմածով՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 7։30-ի սահմաններում, երբ ոստիկաններ չեն եղել, եւ ապակին կոտրված է ներսից, դրսից որեւէ բան չկա։ Մակունցը ձեռքով նույնիսկ շոշափեց ապակին՝ ցույց տալու համար, որ դրսից բան չկա։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր տեղադրել, որտեղ երեւում է, թե իբրեւ կոտրված է դատարանի շենքի ապակին։ Մելիքյանի պնդմամբ՝ այն կոտրել են քաղաքացիները․

«Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված։ Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,-գրել էր Մելիքյանը։

Տպել
991 դիտում

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է. Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց (լուսանկարներ)

Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն՝ Արցախի քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը