Վարչապետը չէ, որ իրացնում է իր իրավունքը, սա ժողովրդի կամքն ու ցանկությունն է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված գյումրեցիներն ու ՇՄ տարբեր համայնքների բնակիչները մեկ հստակ կարծիք ունեն՝ Թավշյա հեղափոխությունը պետք է  հասցնել ավարտին: Ասում են՝ այսօր մեկ անգամ եւս փողոց են դուրս եկել ինքնակամ, դատավորների գործունեությունից դժգոհ են, եկել, իրենց բողոքն են արտահայտում:

Ըստ ակցիայի մասնակից Կարեն Պետրոսյանի, սա ոչ թե վարչապետ Փաշինյանն, այլ ժողովուրդն է այս պահին իր իրավունքների իրացման պահանջով կրկին պայքարի ելել:

«Եկել ենք, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք ցույց տալիս իշխանությանը, այսօրվա կառավարությանը, որովհետեւ իշխանությունը եռաթեւ է, եւ մենք կարծում ենք, որ մի թեւն ըստ էության պարալիզացված է: Դրա ապացույցը եղան առավոտվա դեպքերը, որ 8-ին 10 պակաս բոլոր աշխատողները, չգիտես ինչու, որոշել էին աշխատանքի գալ: Սա նշանակում է, որ իշխանության այս թեւը կաշկանդված է եւ քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդիս, մենք եկել ենք այսօր կապանքներից ազատելու այս թեւը, որպեսզի դատական համակարգը եւս որպես իշխանության լիիրավ եւ լիարժեք մաս, գործի այնպես, որ ծառայի ժողովրդին: Ժողովուրդը որպես իշխանություն, այս համակարգից դժգոհ է, կարծում եմ, որ վարչապետն էլ ֆիքսեց դա, որ ինքը, լինելով իշխանության թեւ, մյուս թեւի աշխատանքից դժգոհ է, եւ հորդորեց ժողովրդին իրացնել իր իրավունքը: Սա ժողովուրդն է իրացնում իր իրավունքը, սա վարչապետը չէ, որ իրացնում է: Եթե ժողովուրդը չուզի, չի իրացնի եւ դա է խնդիրը, որ վարչապետը, տեսնելով բոլոր դատարանների դիմաց ժողովրդի այս ընդվզումը, պետք է որպես իշխանության մի թեւ, մյուս թեւեում որոշակի հակակշռման քայլեր ձեռնարկի եւ սա խիստ սահմանադրական է»:

Տպել
2027 դիտում

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով