ԱՄն քաղաքացի հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

21/05/2019 schedule11:05

Ֆրեզնոյում մայիսի 15-ին ձերբակալվել է Ֆրեզնոյի նախկին բնակիչ 58-ամյա Արա Դոլարյանը, ով մեղադրվում է զենքի եւ զինամթերքի ապօրինի վաճառքի, փողերի լվացման եւ դավադրության մեջ, հայտարարել է ԱՄՆ-ի դատախազ Մաքգրեգոր Սքոթը: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի ձայնը, դատարանի փաստաթղթերի համաձայն, Դոլարյանը հանդիսանում է Dolarian Capital Inc. (DCI) զենքի վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, որը գործում է Ֆրեզնոյում, մայրաքաղաք Վաշինգտոնում և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Դոլարյանը ԱՄՆ-ի քաղաքացի է, ով այժմ բնակվում է Սոֆիայում: 2013 թ. ի վեր և 2014 թ. ԱՄՆ պետքարտուղարությունը մերժել է DCI- ին տրամադրել լիցենզիաներ` միջազգային զենքի գործարքներ իրականացնելու համար: Այս ժամանակահատվածում DCI- ն իրավասու չէր միջազգային զենքի գործարքներ կնքել, սակայն Դոլարյանը կասկածվում է միլիոնավոր դոլարների պայթուցիկների, հրթիռների, հրազենային զենքերի ու օդային ուժերի գնդացիրների փոխանցման մեջ Նիգերիայի կառավարությանը Արեւելյան Եվրոպայից ու Հարավային Աֆրիկայից:

Այս զենքի գործարքի արդյունքում ենթադրվում է, որ 2014 թ. հունիսին Դորյանը վաճառքի պայմանագրեր է կնքել Նիգերիայի անունից գործող ֆրանսիական սպառազինության վաճառքով զբաղվող Societe D'Equipments Internationaux- ի (SEI) ընկերության հետ` ավելի քան 8,5 միլիոն դոլարի պայթուցիկներ, հրթիռներ, հրազենային զենքեր ու օդային ուժերի գնդացիրներ ձեռքբերելու եւ փոխանցելու համար: Դոլարյանը լիցենզավորման հայտ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն 2014 թ. Հունիսին այս գործարքի համար: Դիմումը, ինչպես նաև հետագա եւս մեկ այլ դիմում, երբևէ չի հաստատվել պետքարտողարության կողմից:

Առանց պետքարտողարության հավանության Դոլարյանը որոշ տեղեկության համաձայն Նիգերիայից եւ նրա բրոքեր SEI- ից ստացել է մոտ 8.3 միլիոն դոլար: Այս միջոցների մի մասը տրամադրվել է Նիգերիայի կողմից Հոնկոնգում գրանցված կեղծ կահույքի ընկերության միջոցով: Այնուհետեւ այս գումարները փոխանցվել են Դոլարյանին և այլոց պատկանող տարբեր այլ հաշիվներ: Գումարները ստանալուց անմիջապես հետո Դորյանը օգտագործել է այն անձնական ծախսերը հոգալու համար, ինչպես օրինակ, դաշնային եւ նահանգային հարկային պարտքերը մարելու եւ BMW ավտոմեքենա գնելու համար: 2015 թ. փետրվարին դաշնային կառավարությունը բռնագրավեց ավելի քան 6 մլն դոլար, որ մնացել էր Դոլարյանի հաշվին: Այս բռնագանձման վերաբերյալ առկա է քաղաքացիական վարույթ, որը դեռ ընթաքցի մեջ է (գործ համար 1: 15-cv-954-DAD):

«Ազգային անվտանգության հարցերում առաջնահերթություն են զենքի վաճառքի եւ ԱՄՆ փողերի լվացման վերահսկողության մասին օրենքների խախտումների ուսումնասիրությունը», - ասել է Ազգային անվտանգության նախարարության հատուկ գործակալ Ռայան Լ. Սփռադլինը: «Սպառազինությունների անօրինական վաճառքը սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգությանն, այլեւ միջազգային հանրության անվտանգությանը»:

Դոլալյանի գործով դատական լսումը նախատեսված է մայիսի 20-ին:

Եթե ապացուցվի նրա մեղքը չլիցենզավորված գործարքներ իրականացնելու մեջ, ապա Դոլարյանը կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման եւ մեկ միլիոն դոլար տուգանքի, ինչպես նաև 5 տարվա ազատազրկման եւ 250,000 դոլար տուգանքի ՝ դավադրության համար և 20 տարվա ազատազրկման և 500,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի՝ փողերի լվացման համար:

Տպել
2079 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը