Լոռու մարզպետը դատի է տվել նախկին լրագրողին՝ ֆեյսբուքում իրեն վիրավորելու համար

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատի է տվել վանաձորցի նախկին լրագրող Կարինե Վանեսյանին: ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել մարզպետի հայցն ընդդեմ Կարինե Վանեսյանի` վիրավորանք հասցնելու համար նույն եղանակով Կարինե Վանեսյանին հրապարակայնորեն հայցվորից ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը: Մարզպետի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Կարեն Թումանյանը:

ՀԺ-ի հետ զրույցում Կարինե Վանեսյանն ասաց, որ դեռ ծանուցագիր չի ստացել, քանի որ սխալ են հասցեագրել ու ետ է ուղարկվել։ Կոնկրետ չգիտեմ՝ ինչի համար է դատի տվել։ «Ես «Դատալեքս» կայքից եմ տեղեկացել»,-ասաց նա։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փաստաբան Կարեն Թումանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցը ներկայացվել է, քանի որ ֆեյսբուք սոցիալական ցանցում հայցվորի հասցեին վիրավորական արտահայտություններ են արվել. «Հրապարակային վիրավորանք է հասցրել, որը կապ չի ունեցել աշխատանքային քննադատության հետ, այլ ուղիղ ու անպարկեշտ վիրավորանք է եղել՝ անձնական բնույթի: Անդրեյ Ղուկասյանը դիմել է դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի պատասխանողին՝ հրապարակային ներողություն խնդրել: Կարծում եմ՝ հիմքերը բավարար են, քանի որ օգտագործվել է «բոմժ», «լափել» եւ նմանատիպ բառեր»,- ասաց Կարեն Թումանյանը՝ հավելելով, որ մարզպետը նյութական պահանջ չի ներկայացրել:

Դատական նիստի օրը դեռեւս որոշված չէ:

Փաստաբանի խոսքով՝ իրենց պահանջը միայն ու միայն այն է, որ Կարինե Վանեսյանը հրապարակային ներողություն խնդրի, ու եթե դա արվի առանց դատարանի միջամտության, որեւէ խնդիր չի լինի իրենց կողմից:

Անդրադառնալով Կարինե Վանեսյանի գրառմանը՝ «Տարիներ շարունակ ազատ խոսքի կրողն ու տարածողն եմ եղել։ Ոչ-ոք և ոչինչ չի կարող լռեցնել, վախեցնել և ձայնազուրկ դարձնել ինձ՝ թեկուզ դատի տալով։ Ձեր մանրահոգի վրեժխնդրությունը հասկանալի է։
Հ.Գ. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի բազմաշարք խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ ազատ կարծիքի ու խոսքի համար դատի է տալիս մարդկանց»,-Թումանյանն ասաց.«Ես ամբողջ կյանքս խոսքի ազատության պաշտպանությամբ եմ զբաղվել, խոսքի ազատության սահմանափակումն այլ դրսեւորումներ ունի, սա այդ դեպքը չէ: Ինձ համար կապ չունի՝ մարդը պաշտոնյա է, թե՝ ոչ, եթե գտնում է, որ վիրավորվել է, ու ես էլ որպես իրավաբան տեսնում եմ, որ այդտեղ կա վիրավորանք, կարող ենք առաջ գնալ, այս դեպքում ես գնահատում եմ խռով մարդու կողմից հասցրած վիրավորանք հայցվորին»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով դատական գործին՝ գրել է. «Քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը: Ազատության այս ձևակերպումը մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Մի հարցում, սակայն, կարծում եմ, համակարծիք կարող են լինել եթե ոչ բոլորը, ապա՝ շատերը:
Ազատությունն ու ազատ խոսքը խեղաթյուրելով, այն հարմարեցնելով անձնական վիրավորանքների ու որակումների համատեքստում, հարցերը հանրային շահի տեսանկյունից դիտարկելու փոխարեն անձնական շահի հետապնդումով ամենատարբեր էժանագին քայլերի դիմողները, ինչպես մինչ այժմ, այսուհետ ևս չեն հաջողելու: Զբաղեցնելով Լոռու մարզպետի պաշտոնն ու ամենայն պատասխանատվությամբ գիտակցելով ինձ վստահված բարդ ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, պատրաստ եմ լսելու գործնականին վերաբերող ցանկացած ողջամիտ քննադատություն: Անձնական վիրավորանքներն ու որակումները, սակայն, չեմ հանդուրժելու և ոչ մի պարագայում»:

Տպել
1199 դիտում

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի