Արմավիրում տղամարդն իր ջերմոցում ցանել, խնամել և աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս. քրգործ է հարուցվել

21/05/2019 schedule12:50

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է շրջանառությունն արգելված առանձնապես խոշոր չափերի՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1948թ., 2018 թվականի ամռանը իր տան հարակից այգում գտնվող ջերմոցում, ցանել, խնամել և աճեցրել է շրջանառությունն արգելված «կանեփ» տեսակի՝ 13.500 գրամ զանգվածով՝ առանձնապես խոշոր չափերի թվով 127 բույս:

Բացի այդ, 71-ամյա տղամարդը իր աճեցրած կանեփի բույսից առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ձեռք է բերել զգալի չափի՝ 1950 գրամ ընդհանուր զանգվածով «կանեփ» տեսակի թմրամիջոց և ապօրինի պահել ջերմոցի ձախակողմյան հատվածում՝ խոտերի վրա:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 71-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և  268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
500 դիտում

Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն՝ Արցախի քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում