Ինձ ցավ է պատճառում Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իրեն մեծ ցավ է պատճառում Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը բաց թողնելը: Այսօր՝ մայիսի 21-ին, նրա ակումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներով ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնի Բաքու, որտեղ «զինագործները» պայքարելու են տիտղոսի համար: Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ ընդգծելով, որ դա ծանր որոշում է եղել իր համար:

«Ուսումնասիրելով բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք ինձ համար եզրափակչին թիմի հետ չմեկնելու ծանր որոշում կայացնել: Սա այնպիսի խաղ է, որը հաճախ չէ, որ լինում է մեր՝ ֆուտբոլիստների կյանքում, եւ պետք է ընդունեմ, որ ինձ մեծ ցավ է պատճառում այն բաց թողնելը: Ես կերկրպագեմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք այն, «Արսենա՛լ»»,- գրել է նա:

Գրառմանը կից Մխիթարյանը նաեւ հրապարակել է Եվրոպա լիգայի 2016-17 մրցաշրջանի եզրափակչից հետո արված իր լուսանկարը: Նա «Մանչեստեր Յունայթեդ» կազմում նվաճել էր տիտղոսը: Մխիթարյանը նաեւ գոլի հեղինակ էր դարձել «Այաքսի» դեմ որոշիչ խաղում:

2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում: ՈՒԵՖԱ-ն ու «Արսենալը» հատուկ երաշխիքների էին սպասում Ադրբեջանից: Ակումբը ցանկանում էր, որպեսզի լրացուցիչ անվտանգություն տրամադրվի թիմի տեղաշարժման ժամանակ, ինչպես նաեւ հյուրանոցի շրջակայքում, որպեսզի հայ ֆուտբոլիստը կարողանա տեղաշարժվել այնպես, ինչպես ուզում է: Հատուկ երաշխիքները, ինչպես երեւում է, չեն տրամադրվել:

Ավելի վաղ իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն էին հայտնել «Արսենալի» եկրպագուները: Նրանք հայտարարել էին, որ, եթե թիմի 7 համար չկարողանա գնալ Բաքու, իրենք ակցիա են իրականացնելու. հանդիպման 7 եւ 77-րդ րոպեներին ցուցադրելու են նրա դիմանկարով դիմակները:

Ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան, խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր: Հետագայում ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ կօգնի հայ ֆուտբոլիստին Ադրբեջանի վիզա ստանալ:

Տպել
575 դիտում

Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն՝ Արցախի քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում