Երեւանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ

Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: 

«Պետությունը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք առաջին հերթին բխում են գործընթացներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, արդարությունը վերակագնելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակից: Խնդրում և պահանջում եմ, որպեսզի լինեք պետության և համայնքի առաջադրած խնդիրների հավասարազոր կրողն ու գործընթացների պատասխանատուն»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

Առաջին դասարանցիների ընդունելության փոփոխված կարգի մասին խոսելիս էլ նշվեց համակարգում առաջացած խնդիրը, որի պատճառով ծնողները կարճ ժամանակ չեն կարողացել գրանցել երեխաներին, վերացվել է: Առցանց տարբերակով հերթագրված երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցներն էլ պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը:
«Ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց, ասում եք՝ փին- կոդերը բերեք: Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստականորեն խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունել, բայց այդպես մի արեք»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը: 

Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել այն խնդրով, որ իրենց նախընտրած դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական:

«Երևանի քաղաքապետարանում պետք չէ փնտրել հարցերի պատասխաններ, որոնք չեք ստացել ԿԳՆ-ում և հակառակը, որովհետև այս երկու կառույցները սերտորեն համագործակցում են և ունեն մեկ ընդհանուր քաղաքականություն: Մենք այլևս չենք կարող միջամտել մի գործընթացի, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, և պետք է չէ փնտրել այլ միջոցներ»,-նշեց Տիգրան Վիրաբյանը: 

«Մենք պետք է դուրս գանք այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխական դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարևան, իշխանության միջնորդությամբ: Այդպես այլևս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր չափաբաժիններն սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում և ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասաց է ԿԳ նախարարը: 

Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց: 

Հերթագրման նոր կարգին առնչվող մի խնդիր էլ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնում և խնդրում այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:
Հանդիպմանը խոսեցին նաև դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ու խորհրդի նախագահի ընտրության մասին: Նշվեց. նիստերը չեն կարող անցկացվել մի քանի րոպեում, և չեն կարող միշտ նախագահներ ընտրվել դպրոցի փոխտնօրենները կամ էլ դպրոցի անձնակազմից որևէ մեկը: Կառույցի գործառույթները նախարարությունը նախատեսում է ավելացնել: Կընդլայնվեն նաև ծնողների պարտավորությունները՝ այդկերպ հեշտացնելով դպրոցների գործը: Բարեփոխումները գործնական փուլ կմտնեն արդեն հաջորդ ուսումնական տարում: Մինչ այդ առջևում «Վերջին դասն» է: Տնօրենները ևս մեկ անգամ զգուշացվեցին՝ լինել ուշադիր և բացառել դրամահավաքության ցանկացած դեպք ու անգամ՝ փորձ:

Տպել
959 դիտում

Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլիոն դոլարի գնում. վարչապետ

20 խոշորացված համայնքի տրամադրվել են փոքր դրամաշնորհներ

Վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար՝ նվիրված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին

Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների առումով կրթական հաստատություններում դրական շարժընթաց է դիտվում

Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում բախվել են «Opel Corsa»-ն եւ «Infinti FX35»-ը. տուժածները հոսպիտալացվել են

Արցախում դադարեցվել են հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները անորոշ ժամանակ փակ կլինեն. ԱԻՆ

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը

Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել. առաջիկա օրերին այգին կվերսկսի գործունեությունը

Ռուբինյանց փողոցի բնակարանում բռնկված բարդ հրդեհը մարվել է. ԱԻՆ (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու համար քրգործ է հարուցվել

Ոստիկանները Դիլիջանի թիվ 2 դպրոցում խոշոր չափի գումարի յուրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Մայրության նպաստ կնշանակվի նաեւ ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում 77կգ քաշային կարգի պատճառով սկանդալը շարունակվում է

Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Որոշ մարզերում ձյուն է տեղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է. ԱԻՆ

ԱԺ-ում քննարկվել է հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը