Ակադեմիական բարքեր. «Գյուլբենկյան» հիմնադրամը՝ խաբված

22/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 23-ի համարում

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարող է ընդհանրապես դադարեցնել բարեգործական գումարների տրամադրումը ՀՀ-ին: Օրերս հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանը հայտարարություն է ուղարկել Հայաստան, որում իր մտահոգությունն է հայտնում բարեգործական գումարների ոչ նպատակային օգտագործման համար: «Մեր մտահոգությունների մասին մի քանի անգամ տեղյակ ենք պահել Հայաստանի իշխանություններին: Հուսով ենք, որ վերահսկողական մարմիններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եւ կշարունակվի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հիսնամյա բարեգործական օգնությունը Հայաստանի կրթական, գիտական, առողջապահական հիմնարկներին` ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասված է Զավեն Եկավյանի հայտարարության մեջ:

Բարեգործական հիմնադրամի դժգոհությունները կապված են մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Բանն այն է, որ դեռ ամիսներ առաջ ԳԱԱ Հիմնարար գրադարանի տնօրեն Հանրի Ներսիսյանը դիմել էր «Գյուլբենկյան» հիմնադրամին` կասկածներ ունենալով, թե ինչպես են ծախսվում ակադեմիային տրամադրվող գումարները: Ինչպես մեզ հայտնի դարձավ, հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի տնօրենն, իր հայտարարությունից բացի, ուղարկել է նաեւ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են ակադեմիային տրամադրվող գումարների փոշիացման մասին կասկածները: Այսպիսով, 2000 թվականին Գյուլբենկյանի ժառանգը` Միքայել Եսայանը, ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ ունեցած նամակագրության արդյունքում ակադեմիային է տրամադրում 110 հազար դոլար, որը պետք է ծառայեր գիտական լուրջ հետազոտությունների:

Ընդ որում, նշվում են 4 կոնկրետ թեմաներ` հայտնի գիտնականների ղեկավարությամբ: Բայց արդեն 2001 թվականին Ֆադեյ Սարգսյանը հիմնադրամին է ներկայացնում մի հաշվետվություն, որտեղ պահանջված հետազոտությունների մասին խոսք անգամ չկա: Ըստ հիմնադրամի ուղարկած փաստաթղթերի, 110 հազար դոլարից 4 հազար դոլարը Ֆադեյ Սարգսյանը, փաստորեն, ծախսել է անձնական նպատակներով: Նա այդ գումարով ակադեմիկոս Շուքուրյանի հետ մեկնել է Հնդկաստան:  110 հազար դոլարից 1000-ական դոլարներ ԳԱԱ նախկին նախագահը բաժանել է ԳԱԱ 37 ինստիտուտների տնօրեններին, 4 հազար դոլարը նշվում է որպես համակարգչային ցանցի օժանդակ ծախսեր եւ այլն: Մնացած գումարները ծախսվել են մոտավորապես նույն տրամաբանությամբ` զեկուցումներ, տեղեկագրերի հրատարակում եւ այլն:

Մինչ այդ «Գյուլբենկյան» հիմնադրամն ակադեմիային է ուղարկում 14 համակարգիչ: Այնուհետեւ 2000 թվականին Զավեն Եկավյանին լուրեր են հասնում, որ հիմնադրամի կողմից ակադեմիային նվիրված թանկարժեք տպարանն աշխատում է ոչ նպատակային: Այսինքն, նվիրատվություն ստացած տպարանի շնորհիվ ակադեմիան փող է աշխատում` ընդունելով դրսի բազմաթիվ պատվերներ, եւ մյուս կողմից գիտնականներին ասում է, թե փող չունենք, որ ձեր գրքերը հրատարակենք: Եթե նայում ենք ակադեմիայի հաշվետվությունները, հստակ երեւում է, որ տպարանը բացելուց հետո կտրուկ նվազել են ԳԱԱ գրահրատարակչական ցուցանիշները: Այսպես, 2002 թվականին ակադեմիայում տպագրվել է 49 գիրք եւ 29 ամսագիր, 2003-ին` 10 գիրք եւ 6 ամսագիր, 2004-ին` 11 գիրք, 6 ամսագիր, 2005-ին` 14 գիրք, 5 ամսագիր: Այնինչ, ԳԱԱ տպարանը, ինչպես շատերին է հայտնի, աշխատում է խիստ ծանրաբեռնվածությամբ: Չնայած սրան, Տաճատիչը իրեն հատուկ ոճով Եկավյանին համոզելիս է եղել, որ տպարանի մասին ստացված լուրերը կեղտոտ ասեկոսներ են, ինքը մեծ հայրենասեր է, ազգի նվիրյալ:

«Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի ղեկավարի հիասթափության գագաթը, սակայն,   Ֆադեյ Սարգսյանի դստեր ղեկավարած Գենետիկայի կենտրոնն է, որը գործում էր ԳԱԱ ենթակայության ներքո: Ըստ Եկավյանի ուղարկած փաստաթղթերի, հիմնադրամը 128 հազար դոլար արժողության բժշկական սարքավորումներ է նվիրել Ֆադեյ Տաճատիչի դստեր կենտրոնին: Ընդ որում, ըստ հիմնադրամի կանոնադրության, բարեգործական միջոցներով ստեղծված ցանկացած կենտրոն, լաբորատորիա եւ այլ մարմիններ պետք է գործեն առանց շահույթ հետապնդելու եւ ենթակա չեն սեփականաշնորհման: Այնինչ, ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ֆադեյ Սարգսյանի դստեր կենտրոնը ոչ միայն վճարովի ծառայություններ էր մատուցում, այլ նաեւ կառավարության որոշմամբ լուծարվել է եւ չնչին գումարով վաճառվելու է Տաճատիչի դստերը: Եւ բացի այս, կառավարության որոշման մեջ նշված է, որ «Գյուլբենկյան» հիմնադրամի նվիրած ավելի քան 128 հազար դոլար արժողության սարքավորումները պետք է վերադարձնել հիմնադրամին, որի հաշվեկշռային արժեքն է ընդամենը 7 հազար 500 դոլար: «Ի՞նչ է կատարվել մինչեւ վերջերս լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող այդ թանկարժեք սարքավորումների հետ` մնում է անհայտ եւ անբացատրելի է»,- գրել է Եկավյանն իր հայտարարության մեջ:

Եւ սա այն ամենը չէ, ինչ մենք մեջբերեցինք «Գյուլբենկյան» հիմադրամի կողմից ակադեմիային փոխանցված բարեգործական գումարների մասին: Մի խոսքով, միայն այս հիմնադրամի հետ կապված պատմությունը բավական է` հասկանալու համար, թե ինչու է գիտությունը մեր երկրում խորը ճգաժամ ապրում, եւ ինչով է զբաղված ակադեմիան իրականում: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
440 դիտում

ԵՄ-ը կարող է սառեցնել Թուրքիայի հետ մաքսային միության հարցով բանակցությունները

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

Մշակույթի ոլորտում հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը. Նիգոյան

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, հարուցվել է քրեական գործ

«Սեւան» մարզական ՀԿ-ի աշխատողներին պայմանագրի լուծարման ծանուցագիր է եկել

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպման համար. հորդորել են չխառնվել ՀՀ ներքին գործերին. Ռուբինյան

Վեճի ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը բավարար է, գտնվում է հոսպիտալում

Կապանում 54 հատ նոր աղբամաններ կտեղադրվեն

Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վեճն ավարտվել է կրակոցներով. մեկը ծանր վիրավոր է