ՍԴ որոշումը ՀՀ քաղաքացիների համար չէ

22/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 23-ի համարում

Այսօր Երեւանի Աբովյան 3/2 հասցեում Երեւանի կենտրոնի կառուցապատման  շրջանակներում տեղի կունենա հերթական վտարումը: Այս վտարումը իր նախորդներից տարբերվում է նրանով, որ այն տեղի է ունենալու ընթացիկ տարվա ապրիլի 18-ին կայացված ՍԴ հայտնի որոշումից հետո, որով հակասահմանադրական ճանաչվեցին բոլոր այն իրավական ակտերը, որոնցով հիմնավորված է Կենտրոնի կառուցապատումը: Հակասահմանադրական կառուցապատման հերթական զոհեր` Աբովյան 3/2 հասցեի համասեփականատեր Մարինե Կպրյանի եւ Աշոտ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ՍԴ որոշումից հետո փորձել է պաշտպանյալների իրավունքները վերականգնել եւ այդ ուղղությամբ ձեռնարկել է իրավական քայլեր, սակայն՝ ապարդյուն:

Վ. Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբովյան 3/2 հասցեի սեփականատերերին վտարելու վճիռը վերաքննիչ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը կայացրել է դեռեւս 2005թ. դեկտեմբերի 26-ին: Դրանից հետո վերաքննիչի վճիռը բողոքարկվել է վճռաբեկ դատարան: Ինչպես միշտ՝ այս դեպքում եւս վճռաբեկը խնդրին օրինական լուծում չի տրվել, որոշել է, որ հակասահմանադրական վտարումը պետք է տեղի ունենա: Ավելին, վճռաբեկ դատարանն իր այդ որոշումը կայացրել է այս տարվա ապրիլի 7-ին, այսինքն՝ այն օրերին, երբ ՍԴ-ում քննարկվում էր Կենտրոնի կառուցապատման սահմանադրականության հարցը: Ըստ Գրիգորյանի, եթե վճռաբեկ դատարանին խնդրի օրինական լուծումը հետաքրքրեր, ապա նրանք կարող էին սպասել ՍԴ որոշմանը:

Ինչեւէ, ՍԴ որոշումի ընդունումից մեկ շաբաթ անց` ապրիլի 25-ին, Գրիգորյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքով իրենց հակասահմանադրական վճիռը վերանայելու պահանջով: Ըստ Գրիգորյանի, ուժի մեջ մտած վճռի վերանայման նման կարգը սահմանված է օրենքով: Իսկ վերաքննիչի դատարանը կրկին ըստ գործող օրենսդրության, պարտավոր է եղել եռօրյա ժամկետում որոշել դիմումը վարույթ ընդունել կամ մերժել վարույթի ընդունումը: Սակայն վերաքննիչ դատարանը չի շտապել դիմումի ընդունման հարցը քննարկել եւ այդ արել է մայիսի 4-ին եւ հրաժարվել դիմումը վարույթ ընդունել` պատճառաբանելով, որ հարցը վճռաբեկ դատարանի քննարկման առարկա է: Մայիսի 19-ին վճռաբեկը բեկանել է վերաքննիչի որոշումը: Այսինքն՝ նոր ի հայտ եկած հանգամանքով վճռի վերանայման վերաբերյալ Գրիգորյանի վերաքննիչ դիմումը վարույթ չընդունելը համարել է սխալ:

Թվում է, թե ամեն ինչ կարգին է, իրականում այս «պասային կոմբինացիայի» արդյունքում իշխանությունները լուծել են մի շատ կարեւոր հարց: Մայիսի 4-ին, այսինքն՝ այն օրը, երբ վերաքննիչը ապօրինի որոշել է, որ մերժում է Գրիգորյանի դիմումի քննարկումը, նույն Աբովյան 3/2 հասցեի առնչությամբ դեռեւս դեկտեմբերի 26-ին կայացված վճռի առնչությամբ տրվել է կատարողական թերթիկ: Այսինքն, պրոցեսը ձգձգելով` հակասահմանադրական գործընթացների կողմնակից մեր դատավորները ստեղծել են մի իրավիճակ, որտեղ վտարումը չի խափանվել եւ տեղի կունենա:

Աբովյան 3/2 հասցեի հետ տեղի ունեցածը, ըստ Վ. Գրիգորյանի, ապացուցում է, որ ՍԴ որոշումը ՀՀ քաղաքացիների իրավունքները եւ ազատությունը պաշտպանելու համար չի ընդունվել: ՍԴ որոշումից հետո ո՛չ հակասահմանադրական վտարումներն են դադարեցվել, ո՛չ էլ հակասահմանադրական կառուցապատումը: «Երբ դատարանները զորամասերի նման ենթարկվում են երկրի քաղաքական ղեկավարությանը, նման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսք լինել չի կարող»,- ասում է Գրիգորյանը: Այսպիսով, ՍԴ որոշմանը հաջորդած գործընթացները փաստացի ապացուցեցին մեր այն պնդումը, որ ՍԴ-ն նշված որոշմամբ հաճույք է ստացել՝ առանց կույս մնալու:     

Վահագն Հովակիմյան

Տպել
615 դիտում

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

Մշակույթի ոլորտում հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը. Նիգոյան

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, հարուցվել է քրեական գործ