Անեծքներով չխոսել. հուշեր սերժանտական ծառայության մասին

22/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 23-ի համարում

Երեկ խորհրդարանի նիստին մասնակցելու էր եկել 109 պատգամավոր՝ լսելու, թե ինչպե՞ս է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տալիս։ Հրաժարականի ողջ արարողակարգը, սակայն, տեւեց ընդամենը 1 րոպե: «Համաձայն ԱԺ կանոնակարգի 20 հոդվածի, ես հրաժարվում եմ ԱԺ նախագահի պաշտոնից»,- Արթուր Բաղդասարյանի հրաժարականի տեքստը նրա իսկ ներկայությամբ կարդաց փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Ներկաները, սակայն, չցրվեցին, որովհետեւ խորհրդարանում սկսվեց այնպիսի մի շոու, որի ավարտից հետո  բացակա պատգամավորները լրագրողներից խնդրում էին նիստում տեղի ունեցածի ձայնագրությունը՝ լսելու եւ հրճվելու համար։ Իսկ սկսվեց ամեն ինչ նրանից, որ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը ակամայից հիշեց ուրբաթ օրը լույս տեսած «Օրինաց երկիր» շաբաթաթերթը, որտեղ «ԱՄ» նախագահի հասցեին հերթական մեղադրանքը կար ու կրկին Սերժ Սարգսյանի մասով։

Ավելին, այդ հրապարակմանը կցված էր նաեւ ԱԺ նախագահի անեծքը. «Ով ասում է, թե իմ հրաժարականն իշխանությունների հետ պայմանավորված խաղ է, թող Աստված նրա ու նրա մերձավորների գլխին նման խաղ բերի»,- ահա այսպես էր ԱԺ նախագահը այդ շաբաթաթերթում, ինչպես նաեւ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման մեջ, անիծել իր հրաժարականն իշխանությունների հետ կապողներին։ «Խորհուրդ եմ տալիս անեծքներով չխոսել. եթե ձայնը տղամարդու չլիներ, կմտածեի, թե ջադու են բերել, որ անեծքներ թափի։ Ի՞նչ է, սատանայական օրդենի մասնակիցն ե՞ք, որ ջադուական անեծքներ եք տալիս»,- չէր հանգստանում Գեղամյանը։ Ու քանի որ դրանից րոպեներ առաջ Արթուր Բաղդասարյանն իր հրաժեշտի խոսքում ասել էր, թե սոցիոլոգիական վերջին հարցման համաձայն՝ հայ հասարակության 70%-ը վախեցած է, Գեղամյանն անեծքից կտրուկ անցում կատարեց վախի թեմային.

«Ճիշտ է ասում Արթուր Բաղդասարյանը՝ երկրում վախի մթնոլորտ է տիրում։ Եւ այդ վախն այն աստիճանի է, որ երկրի երկրորդ դեմքը վախենում է տալ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անունները։ Ի՞նչ վախ են սերմանել այդ մարդկանց մեջ, որ խոսելով ընտրակեղծիքների մասին՝ վախենում են տալ ընտրակեղծիքների մաեստրոյի՝ Սերժ Սարգսյանի անունը։ Ես կարծում եմ, որ բազմահազարանոց ընդդիմության շարքերը համալրող կուսակցությունն իր շարքերում կգտնի գոնե մեկ-երկու սնխչի, որ նախ եւ առաջ իրենց վախը բռնի»,- ՕԵԿ-ին դիմելով՝ ասաց Գեղամյանը։ Նաեւ տեղեկացրեց, որ երբ գա դատվելու ժամանակը, Քոչարյանի ու Սերժի հետ դատվելու են նաեւ այդ երկուսի դհոլչի ընկերները՝ հանձին ՕԵԿ-ի, որպես ընտրական հանցագործությունները պարտակողներ։ Ու քանի որ կռիվը սկսված էր, էստաֆետը վերցրեց ՕԵԿ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը:

«Ընդդիմություն լինել չի նշանակում հայհոյել միայն Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Դրանից պատվերի հոտ է գալիս»,- «ԱՄ» նախագահին ասաց  ՕԵԿ անդամը։ «Սերժ» ու «պատվեր» բառերը լսելուց հետո «ԱՄ»-ում պատասխան ելույթները դարձան այլեւս անկառավարելի։ «Երկիր, որտեղ դատախազը ծառատունկով է զբաղված, քաղաքականությունը իրականացնելու են կարտոֆիլագործները, եւ դա բնական է։ Հա, Հովհաննես Մարգարյան, դու պառաշոկի գործից խոսա. խոսքը կաթի պառաշոկի մասին է»,- ասաց Գեղամյանը։ Քանի որ կաթի պառաշոկն էլ Հովհաննես Մարգարյանի թույլ տեղն էր, նա էլ առիթը բաց չթողեց հիշեցնելու համառ այն խոսակցությունները, որ 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Գեղամյանը Սերժից փող է վերցրել ու դավաճանել ընդդիմադիր իր ընկերներին:

«Ես հրապարակավ ապացուցեցի, որ իմ հասցեին ասվածները զրպարտություն էր։ Եթե զրպարտություն է նաեւ քո հասցեին ասվածը, որ ճարպիկ լինելով՝ այդքան քիչ գումարով ծախվեցիր, ապացուցեք, որ դա զրպարտանք է։ Եւ ոչ թե թույլ տվեք, որ ժողովրդի մեջ լայն ճանաչում ունեցող մեկը արժանանա դատարկ դհոլի գնահատականին»,- Գեղամյանին առաջարկեց պատգամավոր Մարգարյանը։ Այդ պահին «ԱՄ» պատգամավոր Գագիկ Կոստանդյանը թեթեւ փորձ արեց տեղից վեր կենալ՝ երեւի Հովհաննես Մարգարյանին ծեծելու համար, բայց Գեղամյանը չթողեց: «Հանգիստ»,- հրահանգեց արդեն ափերից դուրս եկած Մամիկոնովիչը։ Գագիկ Կոստանդյանը առանձնապես չընդդիմացավ:

Բայց այդ պահին կրկին նիստերի դահլիճ վերադարձավ  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, արտահերթ ելույթի իրավունք վերցրեց ու ասաց. «2003-ին ՕԵԿ-ը շիտակ, տղամարդու պես կանգնեց Ռոբերտ Քոչարյանի կողքին, ի տարբերություն որոշ ընդդիմադիր առաջնորդների, որոնք 2003-ի առաջին փուլից հետո լքեցին ընդդիմության դաշտը։ Մինչդեռ, եթե չլքեին ընդդիմադիր ճամբարը, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր ստեղծվելու։ Ինչո՞ւ լքեցին. դրա մասին գրել են թերթերը, դրա մասին խոսում է ժողովուրդը։ Խոսում եք Սերժից, բայց նույն պաշտպանության նախարարից ֆինանսական աջակցություն եք ստանում ստվերային խողովակներով»,- Գեղամյանին ասաց ԱԺ նախագահը։ Իսկ Գեղամյանն արդեն մոռացել էր ԱԺ կանոնակարգն ու տեղից գոռում էր. «Սերժի զակազն եք կատարում»։

«Սերժի զակազը դուք եք կատարում՝ նրան ապրանքներ մատակարարելով»,- հակադարձեց Բաղդասարյանը։ «Երկրի երկրորդ դեմքն եք, դատի տվեք Սերժին՝ ինձ կաշառք տալու, ինձ էլ՝ կաշառք վերցնելու համար»,- չէր հանգստանում Գեղամյանը։ «Ես կսպասեմ, ես ձեր նման հոգեւարքի մեջ չեմ»,- Գեղամյանին հանգստության կոչ արեց ԱԺ նախագահն ու շարունակեց. «Ընդդիմության դաշտում մինչեւ հիմա չորսով էին պարանը քաշում, հիմա եկել է 5-րդը եւ ասում է՝ տղերք, եկել եմ ձեզ  հետ այդ պարանը քաշեմ։ Ասում է՝ չէ, խի՞ ես եկել։ Ինչի՞ եք խառնվել իրար, ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ բոլորն էլ գիտեն՝ ով՝ ով է, եւ բոլորն էլ գիտեն, որ գողի ու էն մյուսի վերջը 40 օր է»,- իր հրաժարականի նիստը, որը սահուն կերպով վերածվեց ՕԵԿ-«ԱՄ» էժանագին եւ լաչառ կռվի, ամփոփեց Արթուր Բաղդասարյանը։

Արդեն նիստի ավարտին Արշակ Սադոյանը բոլորին հարցնում էր. «Լավ, ո՞նց ստացվեց, ո՞վ գցեց այս կուտը, որ հրաժարականի մասին բոլորը մոռացան։ Թե՞ սա էլ էր ծրագրված համերգ»,- իր գործընկերներին մտորելու թեմա տվեց Սադոյանը։ Եւ ընդհանրապես, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը շատ էր հիշեցնում հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը. «Господин назначил меня любимой женой»։ Ու տպավորությունն այնպիսին էր, որ երեկվա կռիվը հենց դրա համար էր։

Հ.Գ. Երեկվա նիստի ընթացքում հանգստանալու կոչով մի անգամ էլ Արթուր Բաղդասարյանը դիմեց «ԱՄ» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանին: Բաղդասարյանի ելույթի ժամանակ, երբ ԱԺ դեռեւս գործող նախագահը լուտանքներ էր թափում Արտաշես Գեղամյանի հասցեին, Կոստանդյանը տեղից վեր կենալու փորձ արեց, իբր հիմա հասնելու է ԱԺ նախագահին: «Հանգիստ, երիտասարդ»,- Գագիկ Կոստանդյանին կոչ արեց Բաղդասարյանը: Ակտիվ «ԱՄ»-ականը այս անգամ էլ առանձնապես չառարկեց:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
710 դիտում

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

Մշակույթի ոլորտում հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը. Նիգոյան

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, հարուցվել է քրեական գործ

«Սեւան» մարզական ՀԿ-ի աշխատողներին պայմանագրի լուծարման ծանուցագիր է եկել

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպման համար. հորդորել են չխառնվել ՀՀ ներքին գործերին. Ռուբինյան

Վեճի ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը բավարար է, գտնվում է հոսպիտալում

Կապանում 54 հատ նոր աղբամաններ կտեղադրվեն

Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վեճն ավարտվել է կրակոցներով. մեկը ծանր վիրավոր է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել