Անթույլատրելի ենք համարում. հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարություն են տարածել ՌԴ-ում Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը:

Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել հետապնդման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման վերաբերյալ: Թղթակիցն իր հերթին ներկայացրել է հաղորդում հեռախոսի գողության մասին: Արդյունքում, «ՆՏՎ» հեռուստաընկերության թղթակիցների դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Ռոման Ուդոտը  չի ընդունում իր մեղքը:

Հարկ է նշել, որ այս միջադեպին նախորդել են պարբերական հետապնդումները Ռոմանի նկատմամբ, գիշերային զանգերը և սպառնալիքներն՝ ուղղված նրա ծնողներին, որոնք տեղ են գտել «ՆՏՎ»-ի ֆիլմերում ստահոդ լուրերի տարածման արդյունքում: Իրենց լրագրող ներկայացնող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են հատուկ ծառայությունների հետ, դարաններ լարելով՝ հոգեբանական ճնշման են ենթարկել նաև Ռոմանի անչափահաս երեխային:

Ռոման Ուդոտը Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող շարժման ամենահայտնի ակտիվիստներից է: Տարիներ շարունակ նա բացահայտել և վավերագրել է բազմաթիվ ընտրախախտումներ ինչպե՛ս Ռուսաստանում, այնպե՛ս էլ այլ երկրներում: Հայաստանում Ռ.Ուդոտը բացահայտել է 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծարարությունը (տես հավելված 1): Ներկայումս Ռ.Ուդոտը ընտրական վիճակագրության միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձագետներից է, որը հանդիսանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի մեթոդական նյութերի համահեղինակ:

Մենք՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ընտրությունների դիտորդություն իրականացնող ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում Ռ.Ուդոտի նկատմամբ հետապնդումները և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները:

Միանալով «Գոլոս» դիտորդական շարժման հայտարարությանը՝ կոչ ենք անում ՌԴ Կառավարությանը և իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել Ռ.Ուդոտին և վերացնել նրա նկատմամբ անհիմն մեղադրանքները:

Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին աչալուրջ լինել ինչպես ակտիվիստի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի, այնպես էլ նրա ընտանիքի նկատմամբ հնչող սպառնալիքների կանխարգելման նկատմամբ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ականատես» դիտորական նախաձեռնություն

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք,

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

«Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

Իրազեկ քաղաքացիների միավորում, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք»։

Տպել
405 դիտում

Երևան-Թբիլիսի-Երևան օրական 2 չվերթ կիրականացվի. ռուսական կողմը թույլ է տվել նաեւ ՀՀ-ից ուղիղ չվերթներ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը քաղաքապետարանը հետ է վերցնում

«Ազգային» մարզադաշտը կկառուցվի մինչեւ 2025 թ.

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև

Մինչեւ 2025 թ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում. ՀՖՖ-ի նպատակն է

Օրբելյանն անգամ ինձ չէր ճանաչում, այնտեղ որոշումներ կայացնողը միշտ էլ Կիրակոսյանն է եղել. Քրիստինե Նաղդալյան

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (լուսանկարներ)

Դավթաշենում երեխաների ճանապարհին մայթ կկառուցվի, իսկ մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Շարքային Հայկ Ալավերդյանն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Հայտարարություն մրցույթի մասին

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը