Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

22/05/2019 schedule14:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:

Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում և մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Հարգելի՛ պարոն գեներալ, թանկագի՛ն Կոմանդոս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր ընտանիքին ու հարազատներին»:

Տպել
235 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում