Խառնաշփոթ՝ «Բագրատաշենի» անցակետում. ՄԻՊ-ը միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակի հետ կապված

22/05/2019 schedule15:10

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք սակայն անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առեւտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում ըստ առեւտրականների պատմածի՝ հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաեւ ԱԱԾ-ն՝ նշելով, որ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում:

Տպել
593 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում