60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Մայիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը: Ռոզի Արմենը երկարատեւ դադարից հետո կրկին կլինի Երեւանի բեմում: Համերգի կազմակերպիչներից է կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: Նա հայտնեց, որ այն երգերը, որոնք հնչել են նախկինում, կնհչեն նաեւ այժմ, սակայն որոշ փոփոխություններով: 20 երգ կենդանի կկատարի Ռոզի Արմենը:

«Երբ ինձ առաջարկեցին կազմակերպել Ռոզի Արմենի համերգը, ես շատ ուրախացա: Նա եզակի երգչուհիներից է, ով կենդանի կատարմամբ հանդես է գալու երկու բաժնից բաղկացած համերգով: Ծրագիրը բավական հետաքրքիր է, ներկայացվելու են տարբեր ժամանակների երգեր՝ գործիքավորման որոշակի փոփոխություններով: Ե՛վ նվագախումբն է լավ պատրաստված, և՛ Ռոզի Արմենն է լավ մարզավիճակում»,-ասաց Երվանդ Երզնկյանը:

Երգչուհին էլ հայտնեց, որ կատարելու է երկու նոր երգ, սակայն ընդգրկել են հիմնականում իր հին երգերը:

Ռոզի Արմենը 1991 թվականի համերգից հետո Հայաստան չէր եկել, ասում է՝ փոփոխություններն ու տարբերություները աննկարագրելի են: «28 տարի առաջ էր, այն օրը, որ պետք է համերգ տայի Երեւանում, ձյուն էր, պաղ էր, սեւ էր ամեն տեղ՝ լույս չկար: Շատ վատ ժամանակ էր, ժողովուրդը ոտքով էին գալիս համալիր: Երբ իմացա, որ ոտքով են վերադառնալու, սիրտս ցավեց, ասեցի՝ չեմ ուզում էլ երգել, այս մարդիկ հետո ոնց են տուն հասնելու: Ուտելիք չկար, լույս չկար, ոչինչ չկար, բայց գալիս էին ինձ ունկնդրելու»,-հիշեց երգչուհին:

Նա պատմեց իր դժվարությունների եւ երաժշտական դադարի մասին: 2004 թվականից հետո բավականին երկար ժամանակ չի երգել, քանի որ կոկորդի հատվածում բարդ վիրահատություն է տարել ու ձայնը կորցրել:

Ռոզի Արմենը շատ մտերիմ է եղել Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հետ: Առնո Բաբաջանյանը նրա համար բազմաթիվ երգեր է գրել, որոնցից միայն երկուսն է երգչուհին կատարել:

Առաջին անգամ 1965 թվականին է Ռոզի Արմենը եղել Հայաստանում. «Այդ ժամանակ չէի հավատում, որ մի օր ոտքս կդնեմ այդ երկաթե վարագույրներից այն կողմ եւ կերգեմ այդ բեմից: Ֆիլհարմոնիկում 28 երգ երգեցի, դրանից հետո Մոսկվան էր հետաքրքրվել, թե ով է այդ աղջիկը, մի քանի օրից հրավեր ստացա նաեւ Մոսկվայից եւ երեք համերգ էլ այնտեղ ունեցա: Այդ ժամանակ Առնոն եկավ ու ասաց՝ Ռոզի, սա մեծ քաղաք է, ես քեզ մենակ չեմ թողնի, ամեն տեղ կգամ հետդ»,-ժպիտով հիշեց երգչուհին:

Երեւանում կայանալիք համերգից հետո Ռոզի Արմենը համերգային շրջագայությամբ կլինի Թբիլիսիում, Փարիզում, ապա Լոս Անջելեսում:

Տպել
661 դիտում

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

Մշակույթի ոլորտում հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը. Նիգոյան

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, հարուցվել է քրեական գործ

«Սեւան» մարզական ՀԿ-ի աշխատողներին պայմանագրի լուծարման ծանուցագիր է եկել