ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջնորդությունը

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին, մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հարցն, ըստ էության, մնաց օդում կախված, արտահերթ նիստ չի գումարվի։ ԱԺ խորհուրդը պետք է բավարարեր միջնորդությունը, մերժեց։ Տարբեր ելույթներ եղան, քվեարկություն եղավ։ Ելույթների շեշտադրումն այն էր, թե պետք չի այդ հարցին անդրադառնալ, քննարկել։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել»,–ասաց նա։

Մարուքյանն ասաց, որ նիստի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ, հետեւաբար իմաստ չունի նման նիստ գումարել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել էր 36 պատգամավորի ստորագրություն: ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել էին ԲՀԿ–ական 18 պատգամավորներ։

Հիշեցնենք՝ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Տպել
681 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին