Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Թուխիկյանը բողոքի ցույց անող ուսանողներին փոխանցեց կրթության եւ գիտության նախարարի առաջարկը: Այն է՝ ստեղծել ուսանողներից կազմված մի պատվիրակություն եւ իր հետ հանդիպել նախարարությունում:

Ժամը, ըստ նրա, կհստակեցվի լրացուցիչ, քանի որ նախարարն այժմ, կառավարությունում նիստի է մասնակցում: Ուսանողներն ընտրեցին իրենց ներկայացուցիչներին, որոնց գործուղելու են նախարարություն: Որոշվեց նաեւ, որ բոլորը մնալու են բուհում, մինչեւ պատվիրակությունը վերադառնա: Բայց ավելի ուշ պարզվեց, որ նրանք բացել են բուհի դռները:

ԵԹԿՊԻ-ում սովորողներն այսօր արգելափակել են շենքի մուտքերն ու ելքերը: Նրանք «պատանդ» են պահում բուհի խորհրդի անդամներին, որոնք ընդառաջ չգնալով իրենց պահանջներին, ռեկտորի պաշտոնում ընտրել են ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ուսանողները հայտարարում են, որ մեկ թեկնածուով մրցույթն իրենց համար անընդունելի է եւ ցանկանում են տեսնել այլ թեկնածուներ ու լսել զարգացման տարբեր ծրագրեր:

Նրանք պահանջում էին նախարարին ու հայտարարում, որ դռները չեն բացվելու:

Տպել
971 դիտում

Գորիսի Ավանգարդ թաղամասի ճանապարհներն ու մայթերը հիմնանորգվում են. ուսանողական թաղամասը նոր տեսք կստանա

Վանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ պաշտպանիչ միջոցներ և արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր են տրամադրվել Շիրակին

Կառավարության նվերը Շիրակի մարզ է հասել. ամենագնացները հատկացվել են մարզի 3 բուժհաստատություններին

Մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին, իսկ ԲԿ-ից հայտնում են՝ գործել են ըստ խիստ ցուցումի, չեն թերացել

Տեղի է ունեցել ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների միջև

ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության ժամկետը երկարաձգող նախագիծը

Պետք է ամրապնդել ՀՀ-սփյուռք լրատվական հաղորդակցությունը. Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

Կինոյի միջոցով հանրահռչակել Հայաստանի Հանրապետությունը. քննարկվեց կինեմատոգրաֆիայի ոլորտին առնչվող օրենքների նախագծերը

ԱԳՆ-ն ընտրել է այն ՀԿ-ներին, որոնք ներգրավվել են ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդում

Զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է (լուսանկարներ)

Վերցրել է օտարերկրացու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի. բերման է ենթարկվել Երևանի 18-ամյա բնակիչ (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կոնֆերանս է անցկացվել

Հանդիպել են ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնը

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները. իրականացվել է մոտ 81000 ստուգայց

Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան. ներկայացվել է ժամանակացույցը

Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ արժանացել են պարգևների. մեկը՝ «Ծովակալ Իսակով» մեդալի

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Լեռնավան համայնքի ավագանու 9 անդամից 5-ը հրաժարականի դիմում է ներկայացրել. ավագանին մեկի տարի առաջ էր ընտրվել