Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Օրերս «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր քաղաքացի Արթուր Մարդոյանի բարձրացրած հարցին: Մարդոյանը ՀԺ-ին պատմել էր, որ ամիսներ առաջ ներդրող է եղել, ով ցանկացել է Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, իր միջոցներով վերգետնյա անցում կառուցել, սակայն քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառներով ձգձգել է պրոցեսը: Քաղաքապետարանից պահանջվում էր ընդամենը նախագիծ տրամադրել ներդրողի ներկայացուցչին՝ Մարդոյանին։

Մայիսի 11-ին էլ նույն հատվածում մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել: «Գազել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել տարածքում բնակվող հետիոտնին: Վրաերթի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Երեւանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի եւ նշված վայրում վերգետնյա անցում կառուցի։

«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք քաղաքացի Մարդոյանը քաղաքապետարանին նման առաջարկ է արել՝ ներդրողի հաշվին վերգետնյա անցումը կառուցելու: Եթե այո, ապա խնդրել էինք նաեւ պատասխանել, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը մերժել դրա կառուցումը: Հետաքրքրվել էինք նաեւ, թե քաղաքապետարանն արդյո՞ք տեղյակ եղել է, որ վերոնշյալ տարածքը վտանգավոր է քաղաքացիների համար, քանի որ օրերս այդ տարածքում հետիոտնը վրաերթի է ենթարկվել ու մահացել:

Որպես պատասխան քաղաքապետարանից ստացել ենք հետեւյալը․ «Բնակչի հետ հեռախոսազրույցից պարզվել է, որ նախկինում իր միջոցներով վերգետնյա անցում կառուցելու ցանկություն հայտնած անձը հրաժարվել է այդ գաղափարից և ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Հաշվի առնելով վերոգրյալը, Մյասնիկյան պողոտայի հ.14 և 14/1 տների հարակից հատվածում վերգետնյա անցում կառուցելու նպատակով՝ պատվիրվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Նախագծերը պատրաստ լինելուց հետո, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ վերգետնյա անցում կառուցելու մրցութային գործընթացի նախապատրաստման համար»:

Տպել
948 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում