Պարտավորություններ. ապրես, Գեւորգ ջան, ապրես, ախպեր ջան

23/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 24-ի համարում

Իր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Ա. Մարգարյանը երեկ ներկայացրեց մշակույթի արդեն չորրորդ նախարարին: «Պարոն վարչապետ, չեք ձանձրացե՞լ մշակույթի նախարար փոխելուց», լրագրողի այս հարցին վարչապետը պատասխանեց. «Իսկականից, սա ո՞րն է. Թամարը, Հովիկը, Գեւորգը, սա չորրորդն է: Ես հույս ունեմ, մինչեւ 2007 թվի մայիսը նախարարի փոփոխություն չի լինի»: Իսկ Գեւորգ Գեւորգյանը, որը դեռ երկու օր առաջ իր աշխատասենյակում բանից անտեղյակ, հանգիստ նստած աշխատում էր, քաղաքական իրադարձությունների արդյունքում, փաստորեն, դարձավ մշակույթի ամենակարճակյաց նախարարը, չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն իր նախորդների, նա անվերապահորեն ընդունվում էր մշակույթի կարծես թե բոլոր գործիչների կողմից: «Այսօր լրացավ 100 օրը: Հիմա նշում ենք»,- կիսահումորով, կիսահեգնանքով երեկ նկատեց Գեւորգ Գեւորգյանը իր պաշտոնանկության եւ մշակույթի նոր նախարարին ներկայացնելու ժամանակ:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարար դառնալու առաջարկությունը ստանալուց հետո Գեւորգ Գեւորգյանը, որը երկար տարիներ զբաղեցնում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնը, խզեց «Հայֆիլմի» գնորդների` Գաֆեսճյանների հետ 5 տարի ժամկետով կնքած իր մի քանի հազար դոլարանոց պայմանագիրը: Երեկ մեր այն հարցին, թե արդյո՞ք պարոն Գեւորգյանը չի փոշմանել «Հայֆիլմը» թողնելու համար, նա պատասխանեց. «Հիմա արդեն փոշմանել եմ: Պարզապես այն ժամանակ մտածում էի, որ ավելի մեծ առաքելություն ունեմ»: Բայց «Հայֆիլմ» վերադառնալու հնարավորությունն այլեւս նախկին նախարարը բացառեց: Նկատենք, որ դեռ մի քանի օր առաջ, երբ Անդրանիկ Մարգարյանը ներկայացնում էր կրթության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին, ասաց, որ ՕԵԿ քվոտայով նախարար նշանակված մյուս նախարարների փոփոխության խնդիր դրված չէ:

Ուրեմն, ի՞նչ փոխվեց այս մի քանի օրվա ընթացքում, եւ ո՞րն էր տրամաբանությունը Գեւորգ Գեւորգյանին, որը նախարարի պորտֆելը ստանալու ժամանակ հրաժարվել էր դառնալ ՕԵԿ անդամ, փոխարինել Հասմիկ Պողոսյանով, որը եւս կուսակցական չէ, թեեւ նշանակվել է ՄԱԿ կուսակցության քվոտայով: «Քաղաքական պայմանավորվածություն էր ընդամենը, եւ այստեղ ո՛չ տիկին Պողոսյանը եւ ո՛չ պարոն Գեւորգյանը մեղավոր չէին, որ այսպես ստացվեց»,- ասաց վարչապետը: Ավելին, Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ Գեւորգ Գեւորգյանի պաշտոնավարման կարճատեւ շրջանում վերջինիս հետ կառավարությունը կարողացավ անել այն, ինչ չէր կարողանում անել տարիների ընթացքում: «Ես ունեի իսկական համախոհ այս ոլորտում բարեփոխումներ անելու համար: Ես շատ եմ ափսոսում, որ քաղաքական իրավիճակի հետեւանքով առաջացավ այս խնդիրը:

Ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ պարոն Գեւորգյանի ժամանակ նախարարությունում կարողացանք աշխատանքային մթնոլորտ ստեղծել, բոլորը սկսեցին աշխատել որպես մեկ թիմ, եւ լարվածությունն իրար հետ հարաբերություններում կամ ոլորտին պատկանող ՊՈԱԿ-ների ղեկավարների միջեւ վերացավ: Կարելի է ասել, Գեւորգը ցանկանում էր արմատական փոփոխություններ անել, որին ես կողմնակից էի: Գեւորգ ջան, շնորհակալ եմ, շատ ցավում եմ, որ այսպես ստացվեց, բայց քաղաքական կյանքն այնպես է, որ մենք ստիպված ենք լինում որոշակի փոփոխություններ անել մեր գործողությունների մեջ»,- ասաց վարչապետը, որն ակնհայտորեն իրեն շատ վատ էր զգում Գեւորգ Գեւորգյանի  համար: Մեր այն հարցին, արդյո՞ք պարոն Գեւորգյանին կառաջարկվի այլ աշխատանք, վարչապետը պատասխանեց.

«Հավանական է, այո: Մենք կմտածենք: Այն կարողությունները եւ այն հնարավորությունները, որ ունի պարոն Գեւորգյանը, չի կարելի փողոցում թողնել»: Եւ պարկեշտությունը` ավելացրեց լրագրողը: «Դրա համար ես շնորհակալություն հայտնեցի նրան»,- ասաց վարչապետը: Եւ ուրեմն, արդյո՞ք հնարավոր չէր քաղաքականությունը մի կողմ թողնել եւ մտածել պարզապես մշակույթի մասին, մանավանդ երբ նման նախարար էր գտնվել: Պարզվում է՝ ոչ: Կարեւորը, փաստորեն, բոլորովին այլ բան է: Ի դեպ, մշակույթի նախարարի փոփոխությունը երեկ խիստ դժգոհություն էր առաջացրել մտավորականության շրջանում: Մշակույթի մի շարք հեղինակավոր գործիչներ, որոնց թվում էին Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլք, երկրի տերերին նամակ էին հղել այս կապակցությամբ:

Նրանց մի մասը պատրաստ էր անգամ բունտի: Բայց վերջում որոշել էին մամուլի ասուլիս հրավիրել: Երեկ, սակայն, սույն ասուլիսը չկայացավ: Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որոշել էր, որ իրենք չեն կարող ասուլիսի համար քվորում ապահովել: Հասկանալի է, սակայն, որ այս գործիչները, որոնք, փաստորեն, ամենեւին էլ իրենց այս երկրի տեր չեն համարում, համակերպվել են տերերի որոշման հետ եւ չեն ուզում նրանց բարկացնել կամ ավելորդ անհարմարություններ ստեղծել իրենց տերերի համար: Այնինչ, դեռ երեք ամիս առաջ, երբ ոչ մի կերպ մշակույթի նախարարի հարմար թեկնածու չէր գտնվում, 52 հեղինակավոր գործիչներ նամակ էին ստորագրել` խնդրելով նախարար նշանակել հենց Գեւորգ Գեւորգյանին:

Ինչ վերաբերում է մշակույթի նորանշանակ նախարարին. նա, ի դեպ, հեռուստատեսության եւ ռադիոյի նախկին տնօրեն Ստեփան Պողոսյանի դուստրն է: Հասմիկ Պողոսյանը երկար տարիներ զբաղեցնում էր ԱՕՔՍ-ի տնօրենի պաշտոնը եւ երեկ իր աշխատասենյակում աշխատելիս է եղել, երբ իմացել է իր նախարար նշանակվելու մասին: «Ինձ առաջարկն արել էին, բայց նման արագ զարգացումների ես չէի սպասում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Ի դեպ, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պողոսյան ազգանունը նոր նախարարին որեւէ բան չի պարտավորեցնում, տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ամենաշատը այդ ազգանունն է պարտավորեցնում»: Լրագրողը նկատի ուներ Թամար Պողոսյանին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
702 դիտում

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի

Ucom-ի աջակցությամբ կայացել է  11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Արեւմուտքն աչքերը փակում է Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա. Լավրով

Խեղդամահ արված 7-ամյա երեխայի մայրն ասել է, թե նրան ուղարկել է տատիկին «տեսնելու». նրան այսօր մեղադրանք առաջադրվեց