Պատիժ անհնազանդության համար. շոու իշխող վերնախավի պատվերով

23/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 24-ի համարում

«Ռոյալ-Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանի հետ տեղի ունեցած պատմությունը վառ ապացույց է, որ ՀՀ-ում իշխանությունները չեն հանդուրժում անհնազանդ եւ «չմուծվող» գործարարներին: Հիշեցնենք, որ Հակոբյանը եւ Ղազարյանը 2005թ. հոկտեմբերի 11-ից կալանավորված են: Քրգործը հարուցվել եւ քննվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեի տրամադրած նյութերի հիման վրա: Հակոբյանին եւ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 215 («Մաքսանենգություն») եւ 325 («Փաստաթղթերի կեղծում») հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս քրգործի նախապատմությանը եւ ընթացքին բազմիցս անդրադարձել ենք:

Ամեն ինչ սկսվել է 3 տարի առաջ` երբ Հակոբյանը ասուլիսում հայտարարել է, որ Մաքսային կոմիտեի նախագահությունը եւ որոշ վարչության պետեր իրենից կաշառք են պահանջել: «Ռոյալ-Արմենիայի» ղեկավարությունը հրաժարվել էր կաշառք վճարել, ինչից հետո Մաքսային կոմիտեն ուղղակի սկսել էր ընկերության նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս ամենին մեր թերթը եւ մյուս ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են, «Ռոյալ-Արմենիայի» տնօրինությունը 3 տարի շարունակ պարբերաբար կրկնել է Մաքսային կոմիտեի ղեկավարության հասցեին ուղղված իր մեղադրանքները: Պետական պաշտոնյաներին կաշառակերության մեջ մեղադրող Հակոբյանը զրպարտության համար պատասխանատվության չի կանչվել (հավանաբար հայտարարվածը ապացուցող ինչ-որ փաստեր ունի, եւ դրա համար իշխանությունները այդ տեսանկյունից խնդրին չեն անդրադարձել):

Միեւնույն ժամանակ Մաքսային կոմիտեի ղեկավարությունը շարունակում է պաշտոնավարել, իսկ Ռոբերտ Քոչարյանը գոհ է նրանց «աշխատանքից»: Փոխարենը «Ռոյալ-Արմենիայի» տնօրինությունն ազատությունից զրկվեց եւ շարունակում է մնալ կալանավորված: Հակոբյանի եւ Ղազարյանի փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ «Ռոյալ-Արմենիայի» տնօրինության կալանքին հաջորդած առաջին 3 օրերին են միայն քննչական աշխատանքներ կատարվել: Հետագա ամիսներին Հակոբյանին եւ Ղազարյանին կալանավորված պահելու միակ գործնական արդյունքը եղել է նրանց ազատությունից զրկելը: Սակայն սա եւս ամենը չէ:

Մայիսի 10-ին «Ռոյալ-Արմենիայի» տնօրեն Տոնի Էլ Լաբակին եւ ընկերության իրավաբան Գեւորգ Միանասյանը ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ քննչական վարչության պետին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանին (նա է եղել կալանքի որոշումը կայացնող դատավորը) ուղարկել են մի վերլուծություն` իր կից փաստաթղթերով: Վերլուծությունից պարզ է դառնում, որ Հակոբյանի եւ Ղազարյանի կալանքի երկարաձգումները, ինչպես քրգործի հարուցման հիմքում ընկած փաստարկները, նույնպես եղել են անհիմն: Հակոբյանի եւ Ղազարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու որոշումը Էդիկ Ավետիսյանը կայացրել է ԱԱԾ քննիչ Մնացական Մարուքյանի միջնորդություններով: Մինչ օրս դատավոր Ավետիսյանը 3 անգամ 2-ական ամսով երկարացրել է կալանքի ժամկետը:

Ամեն ինչ սկսվել է առաջին միջնորդության ժամանակ` 2005թ. նոյեմբերի 26-ին: Քննիչը դիմելով  դատարանին` կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը պատճառաբանել է, որ քրեական գործի շրջանակներում «Ռոյալ-Արմենիայում» սկսվել է հաշվապահական փաստաթղթերի ստուգում: Երբ այս տարի ապրիլի վերջին ավարտվել են այդ ստուգումները, պարզվել է, որ քննիչի՝ հաշվապահական ստուգումներ անցկացնելու որոշումը կայացվել է 2006թ. հունվարի 9-ին: Այսինքն, Հակոբյանի եւ Ղազարյանի կալանքի երկարացման առաջին միջնորդությունից եւ դրան հետեւած դատարանի որոշումից մոտ 1 ամիս հետո: Մի խոսքով, քննիչը ցանկացել է, որպեսզի կալանքը երկարացվի, դատավոր Ավետիսյանին անհրաժեշտ է եղել, որպեսզի քննիչն իր «ցանկությունն» ինչ-որ կերպ հիմնավորի, որ ինքն այն բավարարի:

Այդպես էլ արվել է: Մնացած մանր հարցերը, ինչպիսիք են օրենքների պահանջները պահպանելը եւ օրինականությունը, վերը նշված 2 սուբյեկտներին կարծես թե առանձնապես չեն էլ հետաքրքրել: Ինչ վերաբերում է ստուգմանը եւ դրա արդյունքներին. «Ռոյալ-Արմենիայի» պատրաստած վերլուծությամբ հիմնավորվել է նաեւ, որ դրանք եւս ապօրինի են եղել, քանի որ ստուգումներ անցկացնողը, ըստ ներկայացված փաստաթղթերի, եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Վերջինս նման ստուգում անցկացնելու լիազորություն չունի: Բացի այդ, «Ռոյալ-Արմենիայի» փաստաբանները ապացուցել են նաեւ, որ իրենց ընկերության 2000-2005թթ. ֆինանսական գործունեության հետ կապված որոշ փաստեր կեղծվել են:

Իսկ ստուգման արդյունք դարձած ակտում մատնանշվող իբր թե օրինախախտումների փաստարկները կառուցված են հենց կեղծված փաստերի վրա: Այս ամենը, ինչպես արդեն նշեցինք, ամբողջությամբ եւ բավական հիմնավոր ներկայացված է «Ռոյալ-Արմենիայի» վերլուծության մեջ: Իհարկե, կարելի է նաեւ այդ մասով ներկայացնել այդ փաստաթուղթը, բայց կարծում ենք՝ այլեւս անիմաստ է շարունակել անդրադառնալ այս խնդրի իրավական կողմին, որովհետեւ այս պատմության ողջ իմաստը եղել է եւ մնում է կաշառք չտվող գործարարին անհնազանդության համար պատժելը: Իսկ նման պայմաններում իշխանության տարբեր մարմինների գործողությունների օրինականության շուրջ քննարկումները դառնում են ծիծաղելի:

Վահագն Հովակիմյան

Տպել
723 դիտում

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի

Ucom-ի աջակցությամբ կայացել է  11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը