ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: 

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:

Տպել
683 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը