35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ճանապարհաշինարարության մասին, կառավարության այսօրվա նիստում նշեց, որ այսօր որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը՝ չի համապատասխանում: Վարչապետն ասաց, որ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել, ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել․

«35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը եւ ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողանալո՞ւ ենք այդ գումարը ծախսել եւ ունենալ ճանապարհ, ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում «սեւ ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի մեկնաբանությանը, որ խիստ չափանիշներ են դրել եւ պահանջներին պետք է համապատասխանեն, վարչապետն արձագանքեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ․

«Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը։ Նախագիծը հետ ուղարկելիս ոչ թե ավելի է բարելավվում, այլ պարզապես մտածում են՝ ինչպես ներկայացնեն, որ անցնի»:

Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ իրենք հստակ մեսիջները հղում են, ըստ իրեն՝ կհասկանան: Վարչապետը հիշեց «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը․

«Գալիս եմ այն եզրակացության, որ այդ սկետչին պետք է կարգավիճակ տալ, որ վերջում ասում է՝ շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում: Սա լուրջ համակարգային պրոբլեմ է, մշակութային մակարդակի պրոբլեմ է: Երբ մեկի նախագիծը մերժում ես, մտածում է՝ տենաս ինչի չունի այս նախարարը ինձ հետ, ինչի չի ուզում իրար հետ լավ լինենք, սակայն չի մտածում, որ խաբեություն չկա, պարզապես նախագիծը իրոք անորակ է»,- ասաց վարչապետը:

Տպել
1394 դիտում

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է՝ Թուրքիան նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. հետեւանքները ծանր կլինեն Չինաստանի համար. Ծինփին

Ստեղծվել է Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ