Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Կայքը նշում է, որ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչեւ ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը՝ Ա.Սիրունյանը  գործով նախաահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սևերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, գրառումների բովանդակությունը եւս փոխվեց։

Նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ Ժամը 16.06 նա գրում է՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել»,  կամ՝ «պագրիշկա գողացողին  սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», և այլն:

Կայքի ունեցած տեղեկությամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի կամ սուտ մատնության եւ խնդրել, որ անկողմնական մարմնի կողմից կատարվի քննություն։

Հետաքրքիր է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից նախօրեին հաղորդում ներկայացվելուց հետո այսօր պարզ դարձավ, որ հաղորդում է ներկայացրել նաեւ փաստաբանը՝ առ այն, թե  Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ 

Տպել
1497 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության