Պատերազմն Արցախում չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է. Աննա Հակոբյանի խոսքը՝ Ալմաթիի մեդիա ֆորումում

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հաղթահարել դարերով շարունակվող անվստահությունը միմյանց նկատմամբ:

«Աշխարհում այսօր անվստահության պակաս չի զգացվում, ունենք արդյոք մենք  համաշխարհային գլոբալ քաղաքական արենայում վստահության ճգնաժամ։ Պետությունների հարաբերությունները մեր օրերում կառուցվում են ավելի շատ անվստահության, քան վստահության վրա։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներն ու Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունների հիմքում լիներ վստահությունը, մենք այսօր  կանգնած չէինք լինի նոր, կործանարար պատերազմի վտանգի առաջ։ Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների հարաբերություններում ոչ միայն կշահեն այս երկու երկրների քաղաքացիներն ու ժողովուրդները, այլև աշխարհի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող երկրներ և ժողովուրդներ, մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ, և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները, ինչպես օրինակ Սիրիան»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ առկա իրավիճակում լավագույն լուծումը վստահության ձևավորումն է պետությունների և հասարակությունների միջև։

Ֆորումի մոդերատորի՝բրիտանական CGTN հեռուստաընկերության վարող և գործադիր պրոդյուսեր Սթիվեն Քոուլ  հարցին, թե ինչպես է տեսնում այդ վստահության ձևավորումը, Աննա Հակոբյանը որպես օրինակ նշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի շրջանակում է նա փորձում է կանանց ձայնը բարձրացնել և հասնել Արցախում խաղաղության հաստատմանը։

«Սա մի նախաձեռնություն է, որ թույլ տվեք ասել, կարող է մեր տարածաշրջանում վստահության վերականգնման առաջին ծիլը դառնալ։ Ինչ ենք մենք ասում այս նախաձեռնության շրջանակներում, ասում ենք, որ որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում  բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- ասաց Աննա Հակոբյանը։

Ի պատասխան քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Կանայք հանուն խաղաղության» արշավով Աննա Հակոբյանը խաղաղության մասին է խոսում, մինչդեռ իր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում,  Աննա Հակոբյանը նշել է, որ պատերազմը Արցախում չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է։

«Այո, Արցախում պատերազմը չի ավարտվել և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու», եզրափակել է Աննա Հակոբյանը։

Տպել
2952 դիտում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ