Դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու. միջադեպ Երեւանում

24/05/2019 schedule12:55

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին  իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի:

Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
439 դիտում

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար)

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը

Մշակույթի ոլորտում հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը. Նիգոյան

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

Վալերի Օսիպյանը պարգևատրել է զինված անձին վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)

«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, հարուցվել է քրեական գործ

«Սեւան» մարզական ՀԿ-ի աշխատողներին պայմանագրի լուծարման ծանուցագիր է եկել

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպման համար. հորդորել են չխառնվել ՀՀ ներքին գործերին. Ռուբինյան

Վեճի ժամանակ հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը բավարար է, գտնվում է հոսպիտալում

Կապանում 54 հատ նոր աղբամաններ կտեղադրվեն

Ասկերանի մարտական դիրքերում զինվորների վեճն ավարտվել է կրակոցներով. մեկը ծանր վիրավոր է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել