ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո սուր վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ դարձավ երիտասարդ գործարար Դավիթ Պողոսյանը։ Նա ընտրվեց այսօր՝ մայիսի 24-ին, ֆեդերացիայի համաժողովի ընթացքում։ Ժողովն անցկացվեց «Երկրապահ» կամավորների միությունում։ Ընտրություններին մասնակցեցին 63 պատվիրակներից 42-ը:

Ընտրվեց նաեւ նախագահության կազմը։ Բացի այդ՝ փոխնախագահ վերընտրվեց Վարդան Ղահրամանյանը, գլխավոր քարտուղար ընտրվեց Գեւորգ Դանիելյանը, որը մինչեւ այդ կատարում էր ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: ՀԺ-ի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ կթողնի մարզչի աշխատանքը։ 

Դավիթ Պողոսյան

Դավիթ Պողոսյանը գործող ղեկավարության թեկնածուն էր։ Թեկնածու ուներ նաեւ գործող ղեկավարության դեմ բողոքող կողմը, սակայն նա չէր եկել։ Բողոքողները ժողովի ընթացքում մոտակայքում էին։ Ներս մտան ավարտից հետո ու հայտարարեցին, որ ժողովն անօրինական է։ Նրանց ներկայացուցիչներից Վրեժ Խաչիկյանը, որը նաեւ Նախագահության անդամ է, ասաց, որ իրենց տեղյակ չեն պահել ժողովի մասին, ու իրենք միայն երեկ են դա իմացել։

Սուր վիճաբանություն սկսվեց, սակայն ընտրված ղեկավարության կողմից բողոքողներին պատասխան տվողներ չեղան: Նրանք արդեն հեռացել էին։

Այս ֆեդերացիայում նախագահի ընտրություններն անընդհատ ձգձգվում էին: Բանն այն է, որ այն բանից հետո, ինչ 2018 թ. նոյեմբերին լրացել է Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը, ֆեդերացիան բաժանվել է 2 ճամբարների, որոնցից մեկում Ղահրամանյանն ու Դանիելյանն են (վերջինս Մանվել Գրիգորյանի բարեկամն է), մյուս կողմում մի շարք մարզիչներ ու մարզիկներ են: Նրանց թվում են հավաքականի առաջատար Սերգեյ Վարդազարյանը, ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը: Մինչեւ հիմա ընտրություններն անընդհատ նշանակվում ու հետաձգվում էին: Այս իրավիճակի պատճառով նույնիսկ հետաձգեց ու ուշ անցկացվեց ՀՀ 2019 թ. առաջնությունը:

Տպել
768 դիտում

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎՈՂ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ