Ռազմարդյունաբերական համալիրը տեղավորվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայույթունից: 

Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

«Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ: Մենք այս թեմայով արդեն մի քանի աշխատանքային քննարկումներ ունեցել ենք և պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլև տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը մեր երկիրը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է», - նշել է կառավարության ղեկավարը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի համար երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկվել են գիտություն-տեխնոլոգիաներ-ռազմարդյունաբերություն-տնտեսություն շղթայի կառուցմանը և արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:

Տպել
363 դիտում

Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին 23.9 մլն դրամ կտրամադրի

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Ուսանողները փուչիկ են պայթեցրել, խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երեւանի բժշկական քոլեջում

Այս փոփոխությունը իր հետեւից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում. վարչապետ

Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ. վարչապետ

Երեկ 50 հրդեհ ենք ունեցել hանրապետությունում. Ֆելիքս Ցոլակյան

Նաիրա Ճնգրյանը նշանակվեց ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հիվանդանոցում մնացած վերջին աշակերտն ապաքինվել է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 22 հարց

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

Տավուշի մարզում ծառահատումները դեռեւս շարունակվում են. հայտնաբերվել է 304 հատ կտրված ծառ

Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը կդիմի Վճռաբեկ՝ արդարացման պահանջով

Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն. ներսում քաղաքացիներ կան

Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել (տեսանյութ)

Կախեք դրանց. տեսարանների սպասելիս

Ռումբ, անունը՝ Ճոյտ. «հակակրիմինալը» կրիմինալի տանի՞ք

Վրաստանում վարորդական վկայական ստանալու տարիքը փոխվում է

45-ամյա ընդմիջումից հետո. «ով ում հասցնում` բռնում, ուտում է»

Ա. Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ իշխանությունը յուրացնելու հոդվածով

Հոկտեմբերի 20-21-ը ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, որոշ շրջաններում անձրեւ է սպասվում