Ես անցումային արդարադատության բաղադրիչ եմ դիտարկում նաեւ մարտի մեկի զոհերի կոմպենսացիայի նախագիծը․ Դանիել Իոաննիսյան

24/05/2019 schedule20:27

Ես անցումային արդարադատության բաղադրիչ եմ դիտարկում նաեւ մարտի մեկի զոհերի կոմպենսացիայի նախագիծը։ Այսինքն՝ տարբեր գործիքակազմներով պետք է հասնել նրան, որ անարդարությունների հետեւանքները եթե չվերացվեն, շատ պարագաներում դրանք վերաբացման ենթակա չեն, գոնե նվազագույնի հասցվեն այդ հետեւանքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Որեւիցէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ գրեթե չի եղել արդարադատության համակարգ։ Այսինքն՝ շատ եւ շատ հարցերում մարդիկ չէին կարող հասնել արդարության դատական համակարգի միջոցով։ Թերեւս պետական գաղտիք չեմ բացահայտում։ Հիմա, երբ ի վերջո կա քաղաքական կամք՝ վերականգնել այդ անարդարությունները, այս հնարավորությունը պետք չէ բաց թողնել, եւ պետք է վերականգնել այդ անարդարությունների հետեւանքները՝ գոնե հնարավարությունների սահմաններում»,- ասաց նա։ 

Իոաննիսյանը նշեց՝ ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես կազմակերպել անցումը դեպի նորմալ արդարդատական համակարգի, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն, պետք է հասկանալ, որ դրա գործիքների մեջ է մտնում վեթինգը․

«Այսինքն՝ ինչ-որ առումով պետք է ազատվել այն անձնանցից, ովքեր խնդրահարույց են։ Երկարաժամկետ բարեփոխումներ պետք է լինեն դատական համակարգի, իրավապահ մարմինների, այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կգործեն ցանկացած իշխանությունների պարագայում, քանի որ ցանկացած երկիր ունենում է թե՛ լավ, թե՛ վատ իշխանություն։ Անգամ ամենավատ իշխանությունների պարագայում մենք չունենանք այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում»,- ասաց նա։

«Ես կարծում եմ, որ մարդիկ ովքեր չհիմնավորված հարստացել են, մարդիկ ովքեր նախկինում պատվերով գործեր են կատարել, մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական հետապնդում են իրականացրել, այդ մարդիկ չպետք է կարողանան հրապարակել վճիռներ հանուն Հայաստանի Հանրապետության, եւ այդ մարդիկ չպետք է կարողանան ծառայել ՀՀ-ին եւ ծառայել իշխանության տարբեր ճյուղերում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ բոլոր մարդկանց նվազագույնը պետք է ասել շնորհակալություն, բայց ցտեսություն, ՀՀ հասարակությունը ձեր ծառայությունների կարիքը չունի։

Տպել
587 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում