Սահմանամերձ համայնքների 280 շրջանավարտների խնջույքը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում: Ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդների երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետի կառավարական առանձնատանը հյուրընկալվել են, մասնավորապես, Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Արենի, Խաչիկ, Տավուշի մարզի Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն բնակավայրերի միջնակարգ դպրոցների շրջանավարտները: 

Տպել
1488 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում