Մենք ամբիցիոզ ենք. ասում է ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանը

25/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 25-ի համարում

Հարցազրույց ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանի հետ:

- Պարոն Ղոնջեյան, ձեր կուսակցությունն առաջնորդվելով գվարդիականների կարգախոսով՝ ոչիչ մի խնդրիր, բայց ինչ տալիս են՝ վերցրու, այս օրերին վերցնում է բոլոր ազատված պաշոտնները։ Որքանո՞վ է արդարացված ամեն ինչ վերցնելու ձեր մարտավարությունը։

- Մենք միշտ փորձել ենք ռացիոնալ ֆիլտրի, ռացիոնալ ընդդիմության դեր խաղալ՝ փորձելով բարձրացնել եղած որակը։ Նախագահական ընտրություններում մենք պաշտպանել ենք Քոչարյանի նախընտրական ծրագիրն ու նրա թեկնածությունը, որից հետո արդեն խորհրդարանական ընտրություններում ունեցանք օրենսդրական հնարավորություններ։ Հիմա, հայտնի հանգամանքների պարագայում, հնարավորություն է ստեղծվել նաեւ գործադիրում որոշակի պատասխանատվություն ստանձել, եւ, ըստ երեւույթին, նաեւ հնարավորություն կունենանք օրենսդիր մարմնում եւս ուժեղացնել մեր պատասխանատվությունը։ Ես կիսում եմ Գուրգեն Արսենյանի այն տեսակետը, որ կոալիցիայից դուրս գալը որոշակի խիզախություն է պահանջում, բայց նաեւ խիզախություն է պահանջում այս 11 ամսվա համար պատասխանատվություն ստանձնելը։ Մենք չենք խորշում այդ պատասխանատվությունից եւ այն վեցրել ենք։ Ի՞նչ ենք արել մենք. ընդամենը մշակույթի նախարարի թեկնածու ենք առաջադրել մի մարդու, որը մշակույթի նվիրյալ է եւ մշակույթի ֆանատ, ինչպես նաեւ առաջադրել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ու փոխմարզպետ։   

- ՄԱԿ-ը հայտնի է իր առանձահատուկ ամբիցիայով։ Եւ ձեզ, որպես քաղաքական ուժի, չի՞ վիրավորում այն, որ վերցնում ենք այն, ինչից հրաժարվել են այլ քաղաքական ուժեր։ Հիմա էլ ԱԺ փոխնախագահի թեկնածու են փնտրում, ու եթե ոչ ոք չվերցնի՝ նորից կտան ՄԱԿ-ին։ Ո՞ւր մնաց ձեր բարձր ամբիցիան։

- Ես հարցը ամբողջությամբ ըմբռնում եմ, բայց նման պրոբլեմ չեմ տեսնում։ Եթե մեր թեկնածուները, որոնք նշանակվել են եւ որոնք կարող են ընտրվել օրենսդիր մարմնում, իրենց գործունեությամբ ցույց տան, որ լավ են աշխատել, ոչ մեկի համար մեր այս քայլը արտառոց չի թվա։ Իսկ մենք համոզված ենք, որ կկարողանանք լավ աշխատել։ Հիմա ասել, թե բոլորը հրաժարվեցին՝ դրա համար էլ ձեզ են տվել, ճիշտ չի։ Մենք որոշել ենք ստանձնել պատասխանատվություն եւ կփորձենք այդ պատասխանատվությունն արդյունավետ օգտագործել։ Ու այս դեպքում բոլորովին կապ չունի, թե ո՞ւմ առաջինը առաջարկեցին այդ պաշտոնները, ո՞ւմ՝ վերջինը։ Իսկ եթե դուք գտնում եք, որ մեր որեւէ թեկնածու բարոյական կամ պրոֆեսիոնալ առումով իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնները, դա բոլորովին այլ հարց է։

- Այսինքն, եթե իշխանություններն այդպես էլ ԱԺ փոխխոսնակի թեկնածու չգտնեն եւ կրկին ձեզ առաջարկեն այդ պաշտոնը, դա է՞լ կվերցնեք։

- Իսկ ո՞նց ենք որոշելու՝ մեզ առաջարկել են, որովհետեւ այլ ուզողներ չե՞ն գտնվել, թե՞ մեզ առաջարկել են այլ պատճառով։

- Եթե «Ժողպատգամավորը» համաձայներ, ապա ձեզ առաջարկելու բան չէր մնալու։

- Մենք շատ նորմալ ենք համարում, որ «Ժողպատգամավորը», որը թվաքանակով մեզանից զգալիորեն մեծ ուժ է, անպայման նրանց եւս պետք է առաջարկ արվեր, ու եթե նրանք հրաժարվել են, դա չի նշանակում, թե մենք եւս պետք է հրաժարվեինք։ Համենայնդեպս, որքան ծանոթ եմ նրանց տեսակետին, այդ խմբի անդամները չեն քննադատում մեզ այն բանի համար, որ իրենք հրաժարվել են, իսկ մենք որոշել ենք վերցնել։ Գուրգեն Արսենյանը հռչակեց, որ մենք ստանձնում ենք պատասխանատվություն գործադիրի համար եւ, ստանձնելով նման պատասխանատվություն, առնվազն անհետեւողական կլինենք, եթե հրաժարվենք նաեւ օրենսդիրում պատասխանատվությունից. եթե, իհարկե, նման  հնարավորություն մեզ տրվի։

- Այդուհանդերձ, քանի որ ապագա խորհրդարանի բոլոր հնարավոր սցենարներում  ՄԱԿ-ը չկա, տպավորությունն այնպիսին է, որ սա ձեր վերջին շանսն է գոնե 11 ամիս լինել իշխանություն։

- Իհարկե, մենք ամբիցիոզ ենք այդ բառի լավ իմաստով, բայց դուք նաեւ գիտեք, որ մեր փոքր խմբակցությունում կան մարդիկ, որոնք զգալի փորձ ունեն ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակ, բայց չկան մարդիկ, որոնք նախարար են եղել կամ խորհրդարանում ընտրովի պաշտոն են զբաղեցրել։ Եւ մենք գտնում ենք, որ եկել է նաեւ փորձ կուտակելու ժամանակը։ Մենք հաստատել ենք, որ իրավունք ունենք աշխատելու եւ կարող ենք ավելի մեծ բեռ վերցնել մեզ վրա։ Իսկ ո՞վ է մինիստր կամ հանձնաժողովի նախագար ծնվում, ուստի եթե ուզում ես փորձ կուտակել, պետք է չվախենաս, գնաս ու ստանձնես այդ պաշտոնները։

- Քանի որ ձեր ղեկավարը սիրում է հայտարարել, որ 2007-ին ինքը հավակնում է իշխանության, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս 11 ամիսը ապագա իշխանությունը վերցնելու ձեր կուսակցության գլխավոր փորձն է։

- Նաեւ՝ այո. սա գործադիրում եւ օրենսդիրում աշխատելու փորձ է։ Եթե մինչեւ հիմա մենք միայն մեր կուսակցության կամ խմբակցության ներսում էինք աշխատում, հիմա պատասխանատվությունն անհամեմատ ավելի բարձր է լինելու։ Մենք քաղաքական կուսակցություն ենք, եւ իշխանությունը մեզանից վանել անընդհատ հնարավոր չէ, որովհետեւ ցանկացած կուսակցություն, ի վերջո, ձգտում է իշխանության։

- Կրկին անդրադառնանք ՄԱԿ-ի ոճին։ Շատ եք խոսում մարդու իրավունքներից, բայց անտեսեցիք անվանի մտավորականների կոչ-հորդորը եւ մշակույթի նախարար առաջադրեցիք ձեր թեկնածուին։ Ո՞ւր մնաց ՄԱԿ-ի լիբերալիզմը։

- Մենք դեռ չունենք սիգնալ կամ ինչ-որ ակցիա, որ մեր առաջարկած նախարարը մշակույթի գործիչների համար անընդունելի է։ Ինչ վերաբերում է մշակույթի գործիչների նամակին, ապա այն հրապարկվել է այն ժամանակ, երբ արդեն մեր թեկնածուն հրամանագրված է եղել։ Ի վերջո, մենք այդ համակարգ լուրջ մասնագետ ենք գործուղում, որը փայլուն տիրապետում է ոլորտին։

- Պարոն Ղոնջեյան, դա ձեր կարծիքն է, սակայն կա նաեւ կարծիք, որ նորանշանակ նախարարը փայլուն տիրապետում է այլ ոլորտի՝ գրանտներ ստանալու բոլոր նրբերանգներին։

- Ես չեմ կարծում, որ աշխարհում լինի մարդ, որի մասին գնահատականները լինեն միանշանակ լավ կամ վատ։ Մենք այդ ոլորտ ուղարկել ենք ոչ թե մշակույթի գործիչ, մեներգիչ կամ դերասան, այլ մենեջեր։ Կին նախարարն արդեն նշանակված է, եւ արժի՞ փորձել նրան խանգարել։ Ի վերջո, ժամանակը ցույց կտա, մեր որոշումը՝ ստանձնել գործադիրում եւ օրենսդիրում պատասխանատվություն, ճի՞շտ էր, թե՞ սխալ։  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
918 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում