Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

26/05/2019 schedule16:07

Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:

Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին:

Գործընթացի նախապատմությունն հետևյալն է.

2010 թվականին, երբ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն արդեն անբուժելի հիվանդ էր և անգիտակից պառկած լինելու պատճառով չէր կարողանում կատարել իր պարտականությունները, հայ համայնքից ձևավորված Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր ներքին գործերի նախարարություն՝ ընտրություններ կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալուց հետո հայկական կողմը դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին (պետական կառավարման ոլորտում առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.): Պետական խորհուրդը, սակայն, որոշել էր, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է, հայտնում է ԱԿՕՍ-ը: 

Դրանից հետո Ստամբուլի նահանգապետարանի պահանջով անցկացված պատրիարքի ընդհանուր փոխանորդի ընտրությունների արդյունքում փոխանորդ էր ընտրվել Արամ Աթեշյանը: Ներկայացուցիչների խորհուրդն էլ այս որոշման դեմ դատ էր բացել՝ հիմնավորելով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի  պաշտոնը իրավականորեն ձևակերպված չէ: Այդ հայցը մերժվել էր թուրքական դատարանի կողմից: Արդյունք չէին տվել նաև ավելի բարձր ատյանի դատարաններում բողոքարկումները: Այս իրավիճակում 2016 թվականին Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան:  

Հարցի առնչությամբ միայն 3 տարի հետո՝ ս/թ մայիսի 22-ին, Թուրքիայի սահմանադրական դատարանի գումարած նիստում որոշում է կայացվել, որ նախորդած 9 տարվա ընթացքում երկրի դատական ատյանների կայացրած որոշումների հետևանքով խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է այդ երկրի քաղաքացիների կրոնական ազատությունները:

Նշենք, որ այս որոշումը պատրիարքական ընտրությունների գործընթացի վրա այս պահին չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ Մութաֆյանի վախճանից հետո ընտրությունների կազմակերպման փուլն արդեն մեկնարկել է:

Տպել
521 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության