Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

26/05/2019 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 26-ի համարում

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում սկսել են միջազգային հարաբերություններում նորարարություններ կիրառել: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ միասին «Մարիոթ» հյուրանոցում երեկ փորձում էր հասկանալ ԱԳՆ նորարարության իմաստն ու նպատակը: Նորարարությունը ՀՀ ԱԳՆ-ի ինտերնետ կայքում տեղակայված մի տեղեկանք է, որով դրա հեղինակները փորձել են պատասխանել «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2006թ. տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Նորարարություն է, որովհետեւ, ինչպես նկատեց «Human rights watch» կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչլ Դենբերը, այդ տեղեկանքը աննախադեպ փաստաթուղթ է:

Մինչ այս երբեւէ չի եղել դեպք, երբ որեւէ երկիր պատասխանի «Human rights watch»-ի տարեկան զեկույցին: Զեկույցները նպատակ ունեն տվյալ երկրի իշխանությունների ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վրա: Դրանք ուսումնասիրության ենթարկված երկրներին պարզապես քլնգելու համար չեն, ինչից կարելի է ենթադրել, որ դրանց պետք է հակադարձեն: Սակայն, ինչպես միշտ, մեր ԱԳՆ-ն այս անգամ եւս որոշել է նորարարությամբ աչքի ընկնել: Այսպիսով. «Human rights watch»-ն իր տարեկան զեկույցում արձանագրել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2005-ին Հայաստանում առաջընթաց չի արձանագրվել: Երեք էջանոց զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանում տիրող վիճակը, ըստ առանձին բնագավառների:

Օրինակ` հանրահավաքների ազատության խնդիրը շարունակում է մնալ նույնը` այլախոհների ցույցերը արգելվում են իշխանությունների կողմից կամ այլ եղանակներով խոչընդոտվում: Մամուլի ազատության խնդիրը եւս լուծված չէ, մասնավորապես հիշատակվում է «Ա1+»-ին եթեր չտրամադրելու փաստը, կոռուպցիան պետական կառույցներում չի նվազում, նախաքննության մարմինների կողմից կտտանքների միջոցով ցուցմունքներ կորզելը զանգվածային բնույթ է կրում եւ այսպես շարունակ: Մի խոսքով, «Human rights watch»-ի զեկույցում խոսվում է այն ամենի մասին, ինչը հայտնի է ՀՀ ցանկացած քաղաքացու: Նույնիսկ կարող ենք ասել, որ զեկույցում այդ ամենը բավական մեղմ է ներկայացված: Իսկ ի՞նչ է արել մեր ԱԳՆ-ն. մարդիկ վերցրել եւ պարզապես քլնգել են «Human rights watch»-ին:

ԱԳՆ աշխատակիցները մի տեղեկանք են հրապարակել, որտեղ «Human rights watch»-ի զեկույցում բերված փաստերը ներկայացվում են «ստահոդ», «մերկապարանոց» եւ նման վիրավորական որակումներով: Երեք էջանոց զեկույցին ի պատասախան ԱԳՆ-ն հրապարակել է ութ էջանոց տեղեկանք, որով փորձել է ապացուցել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է գրեթե իդեալական վիճակում: Ասենք, նախաքննության մարմինների կողմից կասկածյալներին կամ վկաներին կտտանքների ենթարկելու ոչ մի դեպք չի արձանագրվել, մեր բանակում սպանություններ գրեթե չեն լինում, մամուլը վաղուց ազատ եւ անկախ է, իսկ «Ա1+»-ը եթեր չի ստացել, որովհետեւ չի ցանկացել, կոռուպցիան արդեն արմատախիլ ենք արել, որովհետեւ միայն վերջին երկու տարիներին Հայաստանում իրականացվել են հակակոռուպցիոն մոտ 100 միջոցառումներ եւ այսպես շարունակ: Մի խոսքով, մեր ԱԳՆ-ի տղերքը բռնել ու ցեխն են մտցրել այդ միջազգային իրավապաշտպաններին, որոնք համարձակվել են քննադատել Հայաստանում տիրող բարգավաճ վիճակը:

Երեկվա քննարկման առաջին ժամը նվիրված էր երկու փաստաթղթերի համեմատական ներկայացմանը, ինչը հանձն էին առել Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը (մարդու իրավունքների պաշտպանության մասով) եւ «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը (մամուլի ազատության մասով): Բանախոսների գնահատականը նույնն էր. «Human rights watch»-ի զեկույցում կան թվային սխալներ, սակայն բովանդակային մասով այդ փաստաթուղթը արտացոլում է Հայաստանում տիրող օբյեկտիվ իրականությունը: Մեկ ժամից ավել ելույթ ունեցողները ափսոսանք էին հայտնում, որ քննարկմանը չի մասնակցում ԱԳՆ ներկայացուցիչը, եւ իրենք այդպես էլ չեն կարողացել գտնել տեղեկանքի հեղինակին: Սակայն քննարկման սեղանի շուրջ նստած պարոններից մեկը (մեր հարեւանությամբ էր գտնվում) ԱԳՆ-ի եւ տեղեկանքի հասցեին հնչող քննադատություններից ակնհայտ դժգոհ էր, նրա դեմքը գնալով ավելի դժգոհ արտահայտություններ էր ստանում:

Մինչ բոլորը համակերպվել էին այն մտքի հետ, որ ԱԳՆ-ից ոչ ոք չի բարեհաճել մասնակցել քննարկմանը, ափսոսում էին, որ չգիտեն, թե ով է այդ փաստաթուղթը պատրաստած մտքի գիգանտը, հանկարծ մեր կողմից հիշատակված դժգոհ պարոնը խոսք խնդրեց եւ ներկայացավ. ԱԳՆ մարդու իրավունքների բաժնի ղեկավար Տիգրան Սամվելյան: Պարզվեց՝ հենց նա է տեղեկանքի հեղինակը, կամ ինչպես ինքն ասաց՝ տեղեկանքում բերված նյութերը ներկայացվել են տարբեր գերատեսչությունների կողմից, իսկ իրենք ընդամենը նյութերը խմբագրել եւ ամբողջական փաստաթուղթ են դարձրել: Ըստ Սամվելյանի, տեղեկանքով ցանկացել են համագործակցել «Human rights watch»-ի հետ: Եթե համագործակցության նպատակ հետապնդող տեղեկանքում նման կոշտ որակումներ  են տեղ գտել,  պատկերացնո՞ւմ եք, ինչ տեղի կունենար, եթե որոշած լինեին պատասխանել «Human rights watch»-ի զեկույցին:

Վահագն Հովակիմյան

Տպել
850 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության