Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

26/05/2019 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 26-ի համարում

Հայաստանյան քաղաքական գործիչների բարոյական ստրիպտիզը շարունակում է նոր թափ հավաքել։ Չէր հասցրել հայ ժողովուրդը ուշքի գալ խորհրդարանական այս քառօրյայում շաղ տրված լեզվական աղբից, երբ չորեքշաբթի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությամբ Արթուր Բաղդասարյան-Արտաշես Գեղամյան բանավեճից, որից գավառական թատրոնի նամշահոտ էր գալիս, ծնվեց նոր պատերազմ. այս անգամ արդեն «Ազգային միաբանություն»-ՀԺԿ հարթության մեջ։ Եւ չնայած այդ հեռուստաբանավեճն ինքնին հատուկ վերլուծության նյութ է, թե ինչպես քաղաքական գործիչներն իրար խառնեցին սուտը, կեղծիքը ու մի վայրկյանում ծախեցին սեփական զինակիցներին, սակայն հաղորդման ընթացքում մասնավորապես Գեղամյանի կողմից հնչել են որոշ պնդումներ, որոնք ուղղակի կաթվածի են հասցրել Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին եւ ՀԺԿ կազմին։

Երբ ԱԺ նախագահի եւ Գեղամյանի հեռուստաբանավեճը հասել էր իր էքստազին, եւ Արթուր Բաղդասարյանը մխիթարում էր Գեղամյանին՝ ասելով՝ «հո դուք լրիվ աննորմալ չե՞ք», իսկ վերջինս էլ երիտասարդ Բաղդասարյանին խորհուրդ տվեց այդքան չծաղկել, մեկ էլ տեսար բորբոսնի, Գեղամյանն այս դիալոգից անցում կատարեց դեպի 98-ի քաղաքական դեպքերն ու պատմեց մի դրվագ իր եւ Կարեն Սերոբիչի կյանքից, որը, ըստ ՀԺԿ-ականների, տեղի չի ունեցել երբեք։ Բանն այն է, որ Գեղամյանը հայտարարեց, թե իբր 1998-ին, երբ ինքը, որպես Դեմիրճյանների տան տղա, գնացել էր Սերոբիչենց տուն, վերջինս Գեղամյանին ասել է, թե ինքը որոշակի պայմանավորվածություններ ունի եւ դառնալու է վարչապետ։ Այսինքն, Գեղամյանը ակնարկեց, որ 98-ի նախագահական ընտրությունների օրերին Կարեն Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի կամ Վազգեն Սարգսյանի հետ պայմանավորվել էր, որ նախագահի թեկնածու չի առաջադրվում,  ու նրան նշանակում են վարչապետ։

Ըստ Գեղամյանի պատմածի, ինքը Կարեն Սերոբիչի հետ խմել է Ռիմա Աղասեւնայի բերած կոնյակը, գնացել տուն եւ առավոտյան միայն իմացել, որ Դեմիրճյանն, այնուամենայնիվ, առաջադրում է իր թեկնածությունը։ Դեմիրճյանի ընտանիքն ու ՀԺԿ-ն «Ազգային միաբանության» նախագահին մեղադրում են ակնհայտ սուտ տեղեկություն տարածելու եւ Կարեն Դեմիրճյանին զրպարտելու մեջ, որ իբր Դեմիրճյանը 98-ին պատրաստ է եղել իշխանությունների հետ գնալ քաղաքական գործարքի։ Ավելին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ներկայանալու է անձամբ Ստեփան Դեմիրճյանը՝ Գեղամյանի հնչեցրած ստերին համարժեք պատասխան տալու համար։ Ինչ վերաբերում է Գեղամյանի եւ Կարեն Դեմիրճյանի զրույցին, ապա պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն այդ զրույցին ներկա է եղել, նա զրույցի ընթացքում նստած է եղել, ինչպես ինքն է ասում, իր սիրելի բազկաթոռին եւ գիտի, թե իրականում այդ օրը ի՞նչ է տեղի ունեցել։

«Ես ուզում եմ մտածել, որ այս օրերին Գեղամյանի նյարդային հոգեվիճակը, լարվածությունն ու նրա հասցեին թափված լուտանքներն էին պատճառը, որ նա կա՛մ լեզվի սայթաքում ունեցավ, կա՛մ ակամայից խեղաթյուրեց փաստերը։ Ես ներկա եմ եղել այդ խոսակցությանն, ու ամեն ինչ եղել է բացարձակ այլ կերպ։ Կարեն Սերոբիչը Գեղամյանին կանչել էր, որ առաջարկի նրան գլխավորել իր նախընտրական շտաբը, սակայն Գեղամյանը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը առաջադրելու է իր թեկնածությունը։ Բայց նաեւ պատճառաբանեց, թե ինչո՞ւ է առաջադրելու իր թեկնածությունը։ Գեղամյանն ասաց, որ ինքը հավատում Է Կարեն Սերոբիչի աստղին եւ առաջադրվում է միայն մեկ նպատակով, որպեսզի ժողովրդին ասի, որ եթե ժողովուրդն իր մեջ տեսնում է դրական հատկանիշներ, ապա դրանք հարյուրապատիկ են Կարեն Սերոբիչի մոտ, ու դրանից հետո հանի իր թեկնածությունը։

Դա ասելուց հետո Գեղամյանը լայն ժպիտով Ռիմա Աղասեւնային խնդրեց կոնյակ բերել ու խմեց Կարեն Սերոբիչի հաջողության կենացը։ Իհարկե, հետո նա իր թեկնածությունն այդպես էլ չհանեց։ Չի եղել եւ չէր կարող լինել նման խոսակցություն, որ Կարեն Դեմիրճյանը ինչ-որ մեկի հետ պայմանավորված լիներ՝ նրա մոտ վարչապետ աշխատելու։ Ես ուզում եմ հավատալ, որ Գեղամյանը լեզվի սայթաքում է ունեցել, այլապես շատ ավելի ուրիշ բաներ կասեմ։ Չի կարելի նման լուսահոգի մարդուն ներկայացնել, թե նա պատրաստ էր եւ համաձայնել էր իշխանությունների հետ գնալ գործարքի»,-պատմում է այդ օրը Կարեն Սերոբիչենց տանն իր սիրելի բազկաթոռին մինչեւ վերջին պահը նստած Հմայակ Հովհաննիսյանը։ Եւ քանի որ այս օրերին Գեղամյանն իր տարբեր հայտարարություններով ու տարբեր թերթիկներ թափահարելով ակնհայտորեն ազդում է ՀԺԿ անդամների վրա, մինչեւ Ստեփան Դեմիրճյանի արձագանքը, Գեղամյանին ստախոս են որակում նաեւ ՀԺԿ վարչությունում:

«Գեղամյանի պատմածի մեջ միակ ճշմարտությունն այն է, որ ինքը Դեմիրճյանենց տանը կոնյակ է խմել. ընդ որում՝ մենակ։ Ընդհանրապես, սա առաջին սուտը չէ, որ ասում է պարոն Գեղամյանը, սակայն Կարեն Սերոբիչի անունը շահարկելն արդեն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։ Իսկ թե ինչի՞ համար է նա այդ ամենն անում, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է»,- ասում է ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն ու ուշադրություն հրավիրում մի հանգամանքի վրա եւս. «Այդ հեռուստաբանավեճի ընթացքում Գեղամյանը պարբերաբար հղում էր անում մի շատ կարեւոր փաստարկի, որ ինքը կոնյակ խմեց, օղի խմեց։ Ստիպված եմ հիշեցնել, որ քաղաքական գործչի ոչ միայն առողջության համար է վնասակար այդքան օղի ու կոնյակ խմելը»։ Իհարկե, սա եւս ամբողջը չէ.

«Ազգային միաբանության» նախագահի վրա զայրացած են «Արդարություն» դաշինքի այլ կուսակցությունների լիդերներ եւս։ Հատկապես նրանք, ովքեր ստորագրել էին 2003-ի փետրվարի 19-ի այն հայտարարության տակ, որը, ըստ Արամ Գ. Սարգսյանի, Գեղամյանն, առանց իրենց հետ համաձայնեցնելու, ներկայացրել է ԿԸՀ։ «Երեք տարի է՝ նա այդ հայտարարությունը տարբեր առիթներով թափահարում է։ Մենք լռում էինք՝ մտածելով, որ եթե դա իր համար փրկօղակ է, թող թափահարի։ Սակայն նա ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը՝ ներկայացնելով, թե մենք ենք ետ կանգնել մեր ստորագրությունից։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ է»,- ասում է 2003-ի ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Գ. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2003-ի նախագահական ընտրությունների ավարտից երեք ժամ առաջ ստորագրվեց մի հայտարարություն, որը նախագահի թեկնածուները պայմանավորվել էին օրվա վերջում մեկ անգամ եւս քննարկել, սակայն Գեղամյանն այն անմիջապես տանում է ԿԸՀ եւ արդեն երեք տարի է՝ վերջիններիս մեղադրում հայտարարությունից ետ կանգնելու եւ երկրորդ փուլ գնալու համար։ Այսպիսով, «Ազգային միաբանության» համար չորեքշաբթի օրվանից բացվեց քաղաքական լեզվամարտի երկրորդ ճակատը. այս անգամ արդեն ՀԺԿ-ի հետ, որի լիդերի ու «Ազգային միաբանության» նախագահի հարաբերությունները վերջին ժամանակներս դարձել էին մի քիչ տանելի։ Բայց կռիվը սեթեւեթանք չի ճանաչում, եւ «Ազգային միաբանության» պատասխան հարվածը կհնչի այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1081 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության