Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

26/05/2019 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 26-ի համարում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից կազմված պատվիրակությունը երեկ Բաքվից ժամանեց Երեւան: Այստեղ միջնորդները նախ հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ապա` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո միջնորդների խիստ ներկայացուցչական խումբը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեց լրագրողների հետ` իրենց համատեղ հայտարարությունը ընթերցելու համար: Սակայն ինչպես ԼՂ հարցում ներկայումս ստեղծված մթնոլորտը` ընդհանրապես, եւ միջնորդների այս այցելությունը` մասնավորապես, լրագրողների հետ նրանց հանդիպումը նույնպես առանձնահատուկ էր, բավական տարօրինակ եւ անհասկանալի:

Նախ  մինչ հանդիպումը լրատվամիջոցներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ուղարկված հրավերի մեջ հատուկ ընդգծված էր, որ հանդիպման ընթացքում ո՛չ համանախագահները եւ ո՛չ էլ նրանց վերադասները հարցերի չեն պատասխանելու: Նշենք, որ ԼՂ հարցով միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային այս խումբը նախկինում միշտ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներից հետո եթե հանդիպել է լրագրողների հետ, ապա նաեւ պատասխանել է նրանց հարցերին: Ճիշտ է, նրանք  իրենց պատասխաններով իրականում երբեք էլ ոչինչ չեն ասել, սակայն խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այս անգամ միջնորդները  հրաժարվեցին նույնիսկ դրանից: Իհարկե, կարելի էր մտածել, որ լրագրողների հարցերին «անլուրջ» պատասխաններ տալու իրավունքը սահմանագիծ ունի, որն ավարտվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակում:

Այսինքն՝ այդ մակարդակից այն կողմ արդեն ենթադրվում են լուրջ պատասխաններ, դիվանագիտական «մեսիջներ» եւ այլն, ուստի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը եւ նրա ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերները չէին կարող անկապ-անիմաստ պատասխաններ հորինել, դրա համար որոշված էր ընդհանրապես հարցերին չպատասխանել: Սա եւս մեկ անգամ փաստում է այցի, ինչպես նաեւ զարգացող իրադարձությունների եւ սպասելիքների լրջության մասին: Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ «Արմենիա Մարիոթ»-ում տեղի ունեցած երեկվա հանդիպման առանձնահատկությունը միայն սրանով չի սահմանափակվում: Բանն այն է, որ մինչ բարձր մակարդակի եռյակը կսկսեր Երեւանի հանդիպումների արդյունքում իրենց խմբի համատեղ հայտարարության ընթերցումը, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստումնալից տոնով հայտարարեց, որ  իրենք անակնկալ ունեն պատրաստած:

Այսպես. երեկ այդ հանդիպումով ավարտվում էր ԵԱՀԿ միջնորդ երկրների բարձր մակարդակի բացառիկ այցը տարածաշրջան, մեկ շաբաթից սպասվում է Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը, որը Ռամբույեից հետո հատուկ կարեւորություն է ստացել, նախօրեին նույն այդ եռյակը Բաքվում հայտարարել էր, որ ԼՂ հարցում փոխշահավետ համաձայնությունը հնարավոր է: Եւ ահա այս ամենի ֆոնին բացառիկ կարգավիճակով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ փոխնախարարի շուրթերից անակնկալ բառը լսելիս, համաձայնեք, որ շատ բան էր հնարավոր պատկերացնել: Եւ մինչ լրագրողները կհասցնեին հաշվարկել, թե սպասվող սենսացիոն նորությունը երբ եւ ինչ տեսքով են հասցնելու հասարակությանը, հնչեց անակնկալը:

«Ժամանակը եւ ջանքերը խնայելու համար մենք որոշել ենք մեր հայտարարությունը բաժանել երեք մասի եւ այն կարդալ ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն»,- ահա այսպիսի անակնկալ էր պատրաստել բացառիկ եւ աննախադեպ այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների խումբը: Այնուհետեւ բարձրաստիճան եռյակի անդամները յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով  հաջորդաբար կարդացին բառացիորեն նույն հայտարարությունը, ինչ որ Բաքվում էին հրապարակել (Ադրբեջանի, Բաքվի, Ալիեւի փոխարեն, ասելով Հայաստան, Երեւան, Քոչարյան եւ այլն) ու հեռացան: Միամտություն կլինի մտածելը, որ Ֆրիդը կամ Կարասինը չեն գիտակցել իրենց անակնկալի, եւ ընդհանրապես, հայտարարությունը երեք լեզուներով ընթերցելու գաղափարի տափակությունը: Իհարկե, նրանք դա շատ լավ գիտակցել են: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ նման գյուտ հորինելը:

Այս հարցի պատասխանը թերեւս միայն մեկն է` նպատակը լրագրողների եւ հասարակությունների ուշադրությունը շեղելն էր: Իսկ ուշադրություն շեղելու կարիք կար մասնավորապես հետեւյալ հարցերում` ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու նրանց վերադասները այցի ավարտին չհայտարարեցին Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հաջորդ հանդիպման օրվա եւ վայրի մասին եւ ինչո՞ւ որեւէ կերպ չգնահատեցին Բաքվում եւ Երեւանում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: Նշենք, որ երեկ «Արմենիա Մարիոթում» ընթերցված հայտարարությունը, ճիշտ է, զարդարված էր միանգամից երեք լեզուներով, սակայն գնահատական չէր, քանի որ, ըստ ամենայնի, համանախագահներն ու նրանց վերադասները դա իրենց հետ էին բերել տարածաշրջան: Համենայնդեպս այն փաստը, որ այդ հայտարարությունը Բաքվից մինչեւ Երեւան չնչին փոփոխության անգամ չէր ենթարկվել, ցույց է տալիս, որ այն միջնորդները կազմել են մինչեւ տարածաշրջան այցելելը, բնականաբար` էլեկտրոնային նամակագրության միջոցով համաձայնեցնելով:

Աննա Հակոբյան

Տպել
963 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության