Եթե պետբյուջեից գողացված միջոցները փոխանցում ու ծառայեցնում են հանրապետության քաղաքացիներին, ավելի լավ. Աննա Հակոբյան

27/05/2019 schedule15:58

Եթե պետբյուջեից գողացված գումարներ են, ավելի լավ, որ մեզ փոխանցվեն եւ այդ գումարները ծառայեցվեն պետությանն ու պետության քաղաքացիներին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք իրեն չի մտահոգում, թե ինչ գումարներ են հիմնադրամների հաշվին փոխանցվում, Հակոբյանը նկատեց՝ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամները բաց են բոլորի առաջ, ովքեր ցանկանում են, կարող են փոխանցումներ կատարել:

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ հենց գումարը մեզ հասավ, միեւնույն է՝ ծառայեցվելու է ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին»,-ասաց Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նկատեց, որ բանկային խնդիրներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ կասկածելի ծագման գումար է: Նշեց, որ այսպես, թե այնպես, կենտրոնական բանկն ամեն ինչ ստուգում է, հատկապես դրսից արված փոխանցումները, թե դրանք ինչ ծագում ունեն եւ այլն: Այս դեպքում իրենք պարզապես ենթարկվում են բանկին. «Եթե կասկածելի ծագման գումար է, որը բանկը թույլ չի տալիս, այդ դեպքում մենք ոչինչ չենք կարող անել: Նմանատիպ փոքր դեպք ունեցել ենք, սակայն դետալներին չեմ տիրապետում»:

Տպել
352 դիտում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ