Դ. Տոնոյանը ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցի դիպուկահարների կողմից հրադադարի խախտմանը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, ս.թ. մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Տպել
319 դիտում

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում. ԱԳՆ խոսնակ

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին

Գորիսում քննարկվել է Հակակոռոպցիոն ռազմավարության նախագիծը

«Սասստեքս»-ում իրավիճակ է փոխվել. դժգոհ աշխատակիցներն այլեւս չեն խոսում լրագրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Հայկական բռնցքամարտի անվերջ ճգնաժամը. սկանդալային զարգացում է սպասվում

Վալերի Օսիպյանը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ)

Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում (լուսանկարներ)

Թուրքիայի ոստիկանները մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի են ձերբակալել

Քաղաքացին տպարանում տպագրել է 10 հազար դրամանոց թղթադրամներ և իրացրել դրանք Երևանում ու մարզերում. ԱԱԾ (տեսանյութ)

Պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է. Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզի նոր ոստիկանապետին (լուսանկարներ)

Սինգապուրի իշխանությունները 9 տոննա անօրինական փղոսկր են առգրավել

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից. տեղում են փրկարարները. ԱԻՆ