ԱԳ նախարարը և ՄԽ համանախագահներն անդրադարձել են բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Վիեննայի գագաթաժողովի և ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի, այդ թվում՝ համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների միջև առաջիկա հանդիպման հարցերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Տպել
498 դիտում

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին

Գորիսում քննարկվել է Հակակոռոպցիոն ռազմավարության նախագիծը

«Սասստեքս»-ում իրավիճակ է փոխվել. դժգոհ աշխատակիցներն այլեւս չեն խոսում լրագրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Հայկական բռնցքամարտի անվերջ ճգնաժամը. սկանդալային զարգացում է սպասվում

Վալերի Օսիպյանը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ)

Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում (լուսանկարներ)

Թուրքիայի ոստիկանները մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի են ձերբակալել

Քաղաքացին տպարանում տպագրել է 10 հազար դրամանոց թղթադրամներ և իրացրել դրանք Երևանում ու մարզերում. ԱԱԾ (տեսանյութ)

Պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է. Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզի նոր ոստիկանապետին (լուսանկարներ)

Սինգապուրի իշխանությունները 9 տոննա անօրինական փղոսկր են առգրավել

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից. տեղում են փրկարարները. ԱԻՆ

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դ իմումի հիման վրա գործի վարույթը

Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին

Կառավարության նպատակը քաղաքացու և ներդրողի համար դատական համակարգը վստահելի դարձնելն է. նախարար

Հայաստանն ու Վրաստանը հարկերի հավաքման ոլորտում փոխանակվել են փորձով