Արձանները նախատեսված չեն հարվածներ ընդունելու եւ մարդու ծանր քաշին դիմանալու համար. հանգամանքներն ուսումնասիրվում են

Երեւանի 2800-ամյակի այգու բացումից 20 օր էլ չէր անցել, երբ մայիսի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ կոտրվել է այնտեղ տեղադրված արձանիկներից մեկը՝ «Թղթե նավակով տղան»: Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ, որովհետեւ այգին միանգամից էր դարձել երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը:

Երեկ, երբ այցելեցինք այգի, կոտրված արձանն այլեւս այնտեղ չէր: Միայն մի փոքր հետք էր երեւում Հրազդան գետը խորհրդանշող ջրի կողքին, որտեղ էլ, փաստորեն, տղան բաց էր թողնում իր նավակը: Ու չնայած այդ ջուրն ընդամենը մի քանի սմ բարձրություն ունի՝ երջանկացած երեխաների բազմությունն այնտեղ ինչպես իրական գետն է նետվում, ինչի պայմաններում ցածրադիր արձանիկի վնասվելը թերեւս անխուսափելի էր: Տարածքում աշխատող հսկիչներն ու ոստիկաններն ասացին, որ այն տեղափոխվել է վերանորոգման: Վստահեցնում էին, թե տեղյակ չեն՝ ինչպես է արձանը կոտրվել: Նրանցից մեկը միայն նշեց, որ լսել է՝ «Նավակով տղան» վնասվել է առանց որեւէ մեկի միջամտության՝ անհասկանալի պատճառով: Մյուսն էլ զարմացավ արձանի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունից. «Բոլորը հարցնում են: Քարի կտոր է, էլի, մարդ է ընկնում, մեռնում, էսքան հետաքրքրվող չի լինում»: Մեր զրուցակիցներից մեկը նկատեց, որ հնարավոր չէ անընդհատ հսկողություն իրականացնել այգու յուրաքանչյուր հատվածում ու ամեն մի շատրվանի կողքին, հակառակ դեպքում դա կլինի ոչ թե հանգստի, այլ կալանքի բացօթյա վայր: Ասաց նաեւ, որ արձանը կոտրվելու օրը հերթապահած հսկիչների նկատմամբ պատժի միջոցներ չեն կիրառվել: «Էսքան բանը անողը արձանի համար չի պատժի»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին վերակառուցել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Այգում տեղադրված ցուցատախտակը նաեւ արձանագրում է, որ 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում հիմնադրամը նաեւ հոգալու է համայնքային սեփականություն հանդիսացող այս այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

«Երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է: Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է եւ պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցե ավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել եւ տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, եւ մայիսի 31-ի առավոտյան այն նորից կտեղադրվի այգու միեւնույն հատվածում: Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է է՛լ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուները երեխաների արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու եւ ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»,- տեղի ունեցածին անդրադարձել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը՝ տարածված պարզաբանման տեքստում:

«Առիթից օգտվելով՝ ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այգին համեմատաբար ոչ այնքան մարդաշատ է լինում առավոտից երեկո ժամանակահատվածում, իսկ երեկոյան ժամերին այգին չափազանց մարդաշատ է, այնքան, որ երեկոներն այգում գրեթե տեղ չկա: Երեկոյան ժամերին այգու այցելուների մեծ հոսքը դեռ շարունակվում է, եւ մոտակա ամիսներին այցելուների հոսքի թեթեւացում, կարծես թե, չի սպասվում: Եվս մեկ անգամ խնդրում ենք խոտածածկը չտրորել: Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկն, այլ նաեւ այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաեւ նշվում է, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ ոստիկանության միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ այգու շուրջօրյա պահպանությունն իրականացվում է մի քանի ոստիկանների կողմից: Այսպիսով, կարծես ակնարկ է արվում, որ «Նավակով տղայի» հետ տեղի ունեցածը ոստիկանության աշխատակիցների թերացման հետեւանք է: Երբ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից փորձեցինք պարզել, թե քանի ոստիկան է հերթապահություն իրականացնում Երեւանի 2800-ամյակի այգում եւ ինչ է մտնում նրանց գործառույթների հետ, առաջարկեցին հարցումն ուղարկել գրավոր: Իսկ բանավոր միայն ասացին, որ արձանը վնասվելու վերաբերյալ հաղորդում այս պահի դրությամբ չեն ստացել, բայց չնայած դրան՝ հանգամանքներն ուսումնասիրվում են:

Այգու պահպանության հարցում ոստիկանության թերի աշխատանքի վերաբերյալ ակնարկ այստեղ չեն տեսնում:

Տպել
4351 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում