Հանդիպել են ՔԿ նախագահի տեղակալները և ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Սամվել Ավետիսյանը մայիսի 29-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արդյունավետ համագործակցություն ունենալ փորձագիտական խմբի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են Քննչական կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանն ու հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

ԵԱՀԿ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Հայաստանին՝ գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Տպել
214 դիտում

Դանակահարություն` Սևանում. կասկածյալը վրեժխնդիր է եղել եղբոր համար

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը