Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ

Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը  Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ:

Հուշագիրը  ստորագրել են Արցախի Հանրապետության  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և  կրթական հիմնադրամի նախագահ, բարերար Անուշավան Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից: Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն,  կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե  Աղաբալյանը նշել է, որ  միջին որակավորմամբ մասնագետ- արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման  կրթական հաստատություն և  պատրաստելով  համապատասխան   մասնագետներ՝  մենք  կսկսենք  ավելի  արդյունավետ   օգտագործել   մեր  ունեցած  ռեսուրսները, որոնք  կնպաստեն  մեր երկրի  զարգացմանը:  Այս  ծրագիրը  մենք  կիրականացնենք   ՀՀ  կրթության  և  գիտության  ու  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությունների  հետ  համագործակցությամբ»,-մասնավորապես  ասել է  Ն. Աղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը  կրթական   ծրագրեր է իրականացնում հատկապես   միջին  մասնագիտական   և արհեստագործական  ուսումնական  հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող   երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

«Հայաստանի  9  մարզերում  բացել ենք  արհեստագործական  ուսումնարաններ, որտեղ  ուսուցանվում են  վարսավիրական,   հասարակական  սնունդ  և  սապասարկում,  կար ու  ձև,  դիզայն, փայտամշակում,  շինարարական  հարդարման աշխատանքներ, համակարգիչների  վերանորոգում,  ռոբոտաշինություն,    ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն    և  այլն: Խորհրդակցելով  ԱՀ  ԿԳՍ  նախարարության    ներկայացուցիչների  հետ,  մենք՝  հիմնադրամի   ներկայացուցիչներս,  նկատել  ենք,  որ    Արցախում  գյուղատնտեսական մեծ  հնարավորություններ  կան, սակայն  մասնագետները  քիչ  են: Այդ պատճառով   որոշել  ենք  Բերձորում  ստեղծել  գյուղատնտեսական   քոլեջ, որտեղ կպատրաստվեն  անհրաժեշտ  մասնագետներ»,- իր խոսքում նշել է Ա. Աբրահամյանը՝    ընդգծելով, որ   իրենց  նպատակն  է`  մշտապես   օժանդակել  կրթական հաստատություններին  և  պայմանը` առանց  հիմնադրամի  թույլտվության   ուսումնական հաստատությունները  չօգտագործել   այլ  նպատակներով:

ՀՀ  կրթության և գիտության  նախարարության    նախնական  (արհեստագործական)   և   միջին  մասնագիտական   կրթության   վարչության   պետ  Արտակ  Աղբալյանի խոսքով` Բերձորում  գյուղատնտեսական  քոլեջ    հիմնելու  ծրագիրը   Արցախի  և  Հայաստանի  կրթական համագործակցության  հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ  կտրամադրի ներդրվող    մասնագիտությունների   բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև   ուսումնական ծրագրում կներդնենք  ձեռնարկատիրական մոդուլը, որը  մեր ծրագրային նորություններից է և  Հայաստանում  արդեն երկրորդ տարին է,   ինչ    իրականացվում  է: Այն  նպատակ   ունի   շրջանավարտներին  տալ ոչ  միայն  տեսական  և գործնական  գիտելիքներ, այլև  ձեռնարկատիրական հմտություններ»,-մասնավորապես  նշել է  Ա.  Աղբալյանը:

Հավելենք,  որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի  մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:

Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է : Տեղեկացնենք, որ բարերար Անուշավան Աբրահամյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Տպել
1637 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա