Լոռու մարզպետը աշխատակազմին է ներկայացրել է միակ կին ու միակ փոխմարզպետին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրեց վարչապետի որոշմամբ մարզպետի տեղակալ նշանակված Գայանե Մարկոսյանին: Գայանե Մարկոսյանը շուրջ 10 տարի թղթակցել է հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների: Հեղափոխությունից հետո, երբ Անդրեյ Ղուկասյանը նշանակվեց Լոռու փոխմարզպետ, Գայանե Մարկոսյանը նշանակվեց փոխմարզպետի օգնականի պաշտոնում, հետո արդեն՝ մարզպետի օգնական: Արդեն մայիսի 24-ին վարչապետի որոշմամբ նշանակվեց Լոռու փոխմարզպետ: Մինչ այժմ Լոռու մարզը 3 փոխմարզպետ ուներ՝ Արամ Խաչատրյանը, որն ԱԺ ընտրություններում առավելագույն ձայներով ընտրվեց պատգամավոր, անկուսակցական՝ Սերգեյ Սարուխանյանը, որը փոխմարզպետի պաշտոնից ազատվել էր դեռեւս փետրվարի 20-ին, եւ վերջապես Լոռու միակ փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, որը վարչապետի որոշմամբ մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել էր դեռեւս մարտի 27-ին:

Աշխատակազմին ներկայացնելով Գայանե Մարկոսյանին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ թեկնածությունը վարչապետին անձամբ ինքն է ներկայացրել, վարչապետն էլ հաստատել է. «Քանի որ Գայանե Մարկոսյանը աշխատել է մարզպետի օգնական, եւ հիմա կարգը փոխվել է, ու տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, մեր աշխատանքային հարաբերություններում պետք է տեղի ունենան որոշակի փոփոխություններ, սուբորդինացիայի պահպանում: Էդ ամեն ինչը խստիվ պետք է պահպանել»,-ասաց մարզպետը:

Իր հերթին Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, հատկապես, երբ մեկ փոխմարզպետ է լինելու Լոռիում. «Ես գիտակցում եմ պաշտոնի պատասխանատվությունն ու ծանրությունը, առավել եւս, որ Լոռին երբեւէ չի ունեցել կին փոխմարզպետ, այս առումով  պատասխանատվությունը կրկնապատկվում է»,-ասաց նա:

Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, որը թերեւս մարզպետարանի ամենատարիքով աշխատակիցն է, նախ շնորհավորեց Գայանե Մարկոսյանին՝ նոր պաշտոնի համար, ապա հիշեցրեց. «Ես միշտ դիմել եմ տիկին Գայանեով, բայց քանի որ այսօր արդեն իրավիճակ է փոխվել, այսօրվանից ինձ համար տիկին Մարկոսյան եք….»:

Տպել
465 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր