Ուշադիր եղեք. ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը

30/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 30-ի համարում

Եւս 1.5 ամիս, եւ Կենտրոնի հակասահմանադրական կառուցապատման արդյունքում տուժած քաղաքացիները այլեւս իրավունք չեն ունենա բողոքարկել վտարումների վերաբերյալ դատարանների այն որոշումները եւ վճիռները, որոնք կայացվել են ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների եւ կառավարության որոշումների հիման վրա: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 18-ին ՍԴ ընդունած հայտնի որոշմամբ բոլոր այն օրենսդրական դրույթները եւ իրավական ակտերը, որոնց հիման վրա արդեն չորս տարի եւ ավել իրականացվում է Կենտրոնի տարածքների օտարումը սեփականատերերից, ճանաչվեցին հակասահմանադրական: Ըստ այդմ, պաշտոնապես արձանագրվեց, որ Կենտրոնի մի քանի հարյուր ընտանիքներ հակասահմանադրական ճանապարհով են զրկվել իրենց անշարժ գույքից:

Հակասահմանադրական այդ կառուցապատման ժամանակ քաղաքացիների մի մասը բանակցություների արդյունքում համաձայնել է ինքնակամ ստորագրել այն պայմանագրերը, ըստ որոնց, իր սեփականությունը վաճառել է Կենտրոնի կառուցապատումն իրականացնող ինչ-որ կազմակերպության: Մյուս կողմից՝ բազմաթիվ դեպքերում օտարումը տեղի է ունեցել դատարանների վճիռներով` հարկադրաբար: Հենց նման քաղաքացիներին ապրիլի 18-ի ՍԴ որոշումը իրավական հնարավորություն է տալիս դիմել դատարաններ` իրենց վտարումների վճիռները վերանայելու համար:

Դա կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1 հոդվածով, ըստ որի ՍԴ որոշումները, որոնցով հակասահմանադրական են ճանաչվել օրենսդրական եւ իրավական ակտեր, նոր հանգամանք են դատարան դիմելու եւ հակասահմանադրական ճանաչված ակտերի հիման վրա նախկինում կայացված ու ուժի մեջ մտած վճիռները վերանայելու համար, իսկ վճիռների վերանայման դիմումները պետք է ներկայացվեն կոնկրետ դրանք ընդունած դատարաններին: Իհարկե, ոմանք կարծում են, որ այս հնարավորությունը միշտ կարելի է օգտագործել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ բողոքարկման այս իրավունքը սահմանափակ ժամկետներում է գործում: Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր հանգամանքով դիմումների ներկայացման համար սահմանում է եռամսյա ժամկետ:

Որպես հաշվարկի սկիզբ մատնանշվում է ՍԴ որոշման ուժի մեջ մտնելու, այսինքն` հրապարակվելու պահը: Ուստի, ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքով վտարման վճիռների վերանայման վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 18-ը: Ապրիլի 18-ի ՍԴ որոշումը որպես նոր հանգամանք վճռի վերանայման վերաբերյալ՝ Հայաստանի երեք ատյանի դատարաններ երեկվա դրությամբ ներկայացվել էր միայն մեկ դիմում: Եզակի դիմումը, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ, ներկայացվել է քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան` փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին ինքը պատրաստվում է եւս մեկ նման դիմում ներկայացնել վերաքննիչ դատարան:

Վ. Գրիգորյանն ասում է, որ իր համար տարօրինակ է, որ հակասահմանադրական կառուցապատումից տուժած քաղաքացիները մինչ օրս իրենց վերաբերյալ վճիռների վերանայման դիմումներ չեն ներկայացրել, քանի որ նրանք պարզապես կարող են բաց թողել ժամանակը եւ հետագայում փաստի առաջ կանգնել: Իհարկե, միամտություն կլինի ակնկալել, որ վերաքննիչ կամ առաջին ատյանի դատարանները կվերականգնեն քաղաքացիների խախտված իրավունքները: Բայց մյուս կողմից՝ դատարանների կամակատար լինելու մասին կարելի է վստահ հայտարարել միայն օրենքով տրված հնարավորությունն օգտագործելուց հետո: Նոր հանգամանքով վճիռների վերանայման դիմումները վճռորոշ կլինեն նաեւ Եվրոդատարան դիմելու համար:

Բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր մինչ ՍԴ որոշումը չեն դիմել Եվրոդատարան, նոր հանգամանքով վճիռների վերանայման դիմումներ չներկայացնելու դեպքում կզրկվեն ԵԴ դիմելու իրավունքից: ԵԴ դիմելու համար անհրաժեշտ է սպառել խախտված իրավունքների վերականգնման ներպետական բոլոր հնարավորությունները: Մինչ այս, պետք է խոստովանել նաեւ, որ հակասահմանադրական կառուցապատումից տուժած քաղաքացիների իրավական պասիվությունը պայմանավորված է հենց ՍԴ որոշման բովանդակությամբ: Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ակտերի վերացման եւ ոլորտը կարգավորող նոր` սահմանադրական օրենքների եւ իրավական ակտերի ընդունման համար ժամկետ սահմանվեց մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը:

Այսինքն, լրիվ տրամաբանական է, որ մարդիկ խաբված սպասում են նոր օրենքներին` այդ ընթացքում կազմակերպելով տարբեր կարգի բողոքի ակցիաներ՝ մտածելով, թե հոկտեմբերի մեկից հետո իրենց հարցերը կարգավորվելու են: Բայց այս ընթացքում նույն այդ ցուցարարները կարող են զրկվել իրենց իրավունքները Եվրոդատարանում պաշտպանելու հնարավորություններից: Այսինքն, կարող ենք ասել, որ ՍԴ որոշումը լուծում է այն խնդիրը, ինչի համար ընդունվել է: Իսկ ինչպես արդեն բազմիցս նշել ենք` ՍԴ որոշման իրական նպատակը եղել եւ մնում է պետական իշխանության օգտագործմամբ տեղի ունեցած թալանը օրինականացնելը եւ դրանից տուժած քաղաքացիների՝ Եվրոդատարան դիմելու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելը:

Վահագն Հովակիմյան

Տպել
815 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան