Այլեւս սովորական պատգամավոր. Բաղդասարյանը գնաց խաղաղությամբ

30/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 30-ի համարում

Երեկ ժամը 12.30-ին լրացավ օրենքով սահմանված ժամկետը, երբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ կարող էր փոշմանել ու ետ վերցնել հրաժարականի իր դիմումը։ Նա չփոշմանեց, ու արդեն ժամը 13.00-ին ԱԺ շարքային պատգամավոր Արթուր Բաղդասարյանը հրաժեշտ տվեց լրագրողներին՝ նրանց նվիրելով ալբոմ եւ գրիչ։ Գրիչը՝ բարի եւ աննախանձ լուրեր գրելու, իսկ ալբոմը՝ խորհրդարանից լավ հուշերով նկարներ պահելու համար։ «Ես ցանկանում եմ վերահաստատել իմ հրաժարականը, եւ քանի որ նիստ չկա, ես դա անում եմ լրագրողների ներկայությամբ եւ վերահաստատում իմ հրաժարականը։ Ես հեռանում եմ բարությամբ, առանց չարության։ Մեր կուսակցության հետագա քաղաքական կուրսի մասին հրապարակային գնահատականներ հնչել են, առաջիկայում կլինի ՕԵԿ արտահերթ համագումարը, որտեղ մենք նաեւ կհնչեցնենք վաղվա քաղաքական գործունեության հետ կապված ավելի կանոնակարգված դիրքորոշումներ։ Մի բան հստակ է՝ ՕԵԿ-ը լինելու է սկզբունքային իր դիրքորոշումների մեջ եւ վճռական՝ իր գործողություններում»,- ԱԺ նախագահից շարքային պատգամավոր անցում կատարելու վերջին կես ժամում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։

Այսօր պատգամավորները կհավաքեն 44 ստորագրություն, եւ վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ խորհրդարանին առանց ղեկավար մարմնի չթողնելու համար։ Ինչպես եւ որոշված է, ԱԺ նախագահի պաշտոնում կոալիցիան առաջադրելու է Տիգրան Թորոսյանի թեկնածությունը, որին պաշտպանում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժողպատգամավորը», ՄԱԿ-ը եւ նորաստեղծ «Գործարարը»։ Եւ չնայած ԱԺ նախագահ դառնալու համար Թորոսյանին բավարար է 66 կողմ ձայն, սակայն  հանրապետականները որոշել են ապահովել մինիմում 75-76 կողմ, ուստի Գալուստ Սահակյանը երեկվանից զանգահարում էր արտերկրում գտնվող համախոհ պատգամավորներին՝ նրանց մայր հայրենիք հրավիրելու համար։ Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի թեկնածությանը կողմ հանրապետականներին, ինչպես եւ ենթադրվում էր, վարչապետն անձամբ է նրանց մշակել, ու վերջիններս արդեն կարգապահ հանրապետականներ են։

Մինչդեռ, ժողպատգամավոր Հակոբ Հակոբյանը մտադիր չէ ենթարկվել հանրապետական կարգապահությանն ու հայտարարում է, որ ինքը առաջադրելու Է Գալուստ Սահակյանի թեկնածությունը։ «Ես առաջադրելու եմ եւ հիմնավորելու եմ, թե ինչո՞ւ է անհրաժեշտ, որ խորհրդարանն այս փուլում գլխավորի Գալուստը։ Դա իմ իրավունքն է, ու եթե ինքը դեմ է, թող ինքնաբացարկ հայտնի»,- ասում է ժողպատգամավորը։ Ինչ վերաբերում է թափուր մնացած մշտական երկու հանձնաժողովների նախագահների պաշտոններին, որոշված է, որ ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ «ընտրվելու» է ՀՅԴ ներկայացուցիչը, իսկ սոցիալական-առողջապահության մշտական հանձնաժողովը տալիս են ՄԱԿ-ին. այն կգլխավորի հանձնաժողովի փոխնախագահ, ՄԱԿ պատգամավոր Մնացական Պետրոսյանը։ Եւ չնայած ՄԱԿ-ը պատրաստ է վերցնել նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնն ու ունի հարմար թեկնածու՝ Գրիգոր Ղոնջեյանը, բայց ԱԺ փոխնախագահի հարցն իր վերջնական լուծումը կստանա Քոչարյանի մոտ տեղի ունենալիք կոալիցիայի նիստում։

Ընդդիմությունը թափուր մնացած պաշտոններում թեկնածու չի առաջադրելու, եթե, իհարկե, Սադոյանը չորոշի ինքնաառաջադրվել: «Մի տեսակ գեղեցիկ չի լինի, որ ես վեր կենամ եւ ինձ առաջադրեմ, բայց ես գտնում եմ, որ ընդդիմությունը լուրջ սխալ է անում՝ թողնելով այս ընտրություններն առանց ալտերնատիվ»,- ասում է Սադոյանը եւ կարծում, որ մինչեւ արտահերթ նիստը ընդդիմությունն իր մեջ խոհեմություն կգտնի ԱԺ նախագահի պաշտոնում գոնե մի թեկնածու առաջադրելու։ Սադոյանը պատրաստ է լինել այդ թեկնածուն։ Իհարկե, ընդդիմությունը արտահերթ նիստին կմասնակցի եւ թույլ չի տա, որ իշխանությունները կոալիցիոն համերաշխության մթնոլորտում կազմակերպեն ծրագրված ընտրությունները եւ քվեարկությունը։ Նրանք կխոսեն, կգոռան, թեկնածուներին հարցեր կտան. հատկապես, որ այս օրերին թե՛ ՕԵԿ-ը, թե՛ «Արդարությունն» ու թե՛ Գեղամյանը ասելու շատ բան ունեն։

Այնպես որ, իշխանությանը դժվար թե հաջողվի իրականացնել «ընտրությունը մեկ օրում» ծրագիրն, ու վաղվա համար արտերկրի տարբեր սանատորիաներից կանչված պատգամավորները ստիպված կլինեն մի երկու օր ավել «լռվել» ԱԺ-ում։  Ու մինչ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ նիստի իր ելույթներին, իսկ Գալուստ Սահակյանի վրա, ինչպես միշտ, դրված է գլխաքանակ ապահովելու ամենաբարդ խնդիրը, հետաքրքիր բաներ են տեղի ունենում նաեւ ԱԺ աշխատակազմում։ Աշխատակազմի տարբեր ներկայացուցիչներ, որոնք ընդամենը երկու շաբաթ առաջ էին անդամագրվել ՕԵԿ-ին, երեկ բոլորին եւ հատկապես ՀՀԿ պատգամավորներին ցուցադրում էին ՀՀԿ-ի իրենց անդամատոմսն ու երդվում, որ իրենց ՕԵԿ գրվելը կեղտոտ սուտ է։

Ասում են, ԱԺ հնաբնակների այդ սաստավն ունի նաեւ ՀՀՇ-ի անդամատոմս ու դա եւս պահում է՝ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում» տարբերակի համար։ Իսկ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի առիթով խորհրդարան եկած Պետական պահպանության ծառայության բարձրաստիճան աշխատակիցն իր ենթականերին արդեն բացատրում էր, որ Բաղդասարյանն այլեւս սովորական պատգամավոր է, եւ նրան «չեստ» տալն էլ չի մտնում պրատակոլի մեջ։ Այսպիսով, այսօրվանց Արթուր Բաղդասարյանի լուսանկարը եւս կփակցնեն Հայաստանի բոլոր ժամանակների խորհրդարանների ղեկավարների նկարների շարքում՝ Արմեն Խաչատրյանի կողքին։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
979 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել