Մուխթարլիի առևանգման հետաքննությունը երկու տարի անարդյունք է ընթանում

30/05/2019 schedule10:25

Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի անհետացումից երկու տարի է անցել: Վրաստանի ՀԿ-ները կրկին կոչ են անում բոլոր անհրաժեշտ միջոցների օգտագործմամբ արդյունավետորեն ուսումնասիրել լրագրողի առևանգումը, բացահայտել և պատժել մեղավորներին:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ըստ ՀԿ-ների հայտարարության, Վրաստանի հետաքննական մարմիններում Մուխթարլիի հավանական առևանգման փաստի հետաքննությունը մինչ այսօր անարդյունք է՝ առանց որևէ առաջընթացի:

ՀԿ-ները նշում են, որ երկու պետությունների կառավարություններն արդեն պատասխանել են եվրոդատարանի հարցերին: Նշվում է, որ Վրաստանի կառավարության հարցերը վերաբերել են ինչպես Մուխթարլիի հավանական առևանգմանը, այնպես էլ փաստի վերաբերյալ սկսված հետաքննության արդյունավետությանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին Թբիլիսիից ձերբակալել են 2017-ի մայիսի 29-ին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իրավապահների հանդեպ դրսևորած դիմադրության համար:

Ինքը` Մուխթարլին, պնդում է, որ իրեն առևանգել են և տարել Ադրբեջան: Նրա խոսքով, գործին ներգրավված են եղել ինչպես վրացի, այնպես էլ ադրբեջանցի իրավապահներ:

Տպել
423 դիտում

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ