Նորամարգում տղամարդը նռնակ է նետել ազգականի տան ուղղությամբ. 1 մարդ մահացել է, 3-ը վիրավոր են

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են ժամանել ոստիկանության խմբերը:

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Դեպքի վայրում են ոստիկանության ու քննչական բաժնի աշխատակիցները, որոնք պարզում են վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները պատմել են. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։

Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի մի քանի կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Հիվանդանոց տեղափոխվածներից տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Տպել
2924 դիտում

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

Խոշոր ավտովթար Քեթիի ոլորաններում. կան զոհեր

Շուրջ 1 մլն դրամի յուրացում. ՔԿ-ի նոր բացահայտումը Կոտայքի մարզում

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Արաբկիրում հայրը դանակահարել էր որդուն

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է